ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 11:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 23 » Երկխոսության սպասելիս /Զսպվածության կոչերը շարունակվում են/
10:32
Երկխոսության սպասելիս /Զսպվածության կոչերը շարունակվում են/

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր առաջնորդների, տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների կոչերին՝ երկխոսության հարթակ ձեւավորելու եւ հուզող հարցերը սեղանի շուրջ քննարկելու վերաբերյալ, մայրաքաղաքում շարունակվում են հավաքներն ու ցույցերը։
Երեկ վաղ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում հավաքների մասնակիցները երթեր են անցկացրել՝ ձգտելով փակել խաչմերուկները, երթեւեկելի հատվածները։ Ակցիան սկսվել է Վաղարշյան—Սունդուկյան փողոցների խաչմերուկից։ Նշված ճանապարհահատված են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ կարգավորել երթեւեկությունը։
Այս նույն սցենարը կրկնվել է ամբողջ ցերեկը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. ցուցարարները հասել են նաեւ Դավիթաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններ։
Հավաքների կազմակերպիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իրենց գործողությունները որակել է «թավշյա հեղափոխություն», վերստին հավաստիացնելով, որ իրենք դեմ են բռնությանը եւ շարունակելու են խաղաղ բողոքի ցույցերը՝ միաժամանակ հարգանքով վերաբերվելով ոստիկաններին։
Իսկ ՀՀ ոստիկանությունը օրվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ է արել՝ շեշտելով, որ ցուցարարները անցել են խաղաղ հավաքների համար սահմանված օրինականության շեմը՝ կոչ անելով հավաքի կազմակերպիչներին «դադարեցնելու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը»։
Զգուշացնելով հանդերձ, ոստիկանությունը օրվա ընթացքում բերման է ենթարկել շուրջ 250 մասնակցի՝ իր գործողությունները մեկնաբանելով հետեւյալ կերպ. «Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են ոստիկանության կողմից հասարակական կարգի վերականգնմանը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ»։
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է, որ պայմանավորված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլեւ հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ։
Ոստիկանությունը նաեւ հերթական անգամ հորդորել է լրագրողներին՝ պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ, քանի որ անտեսելով իր խնդրանքը՝ լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարումը։
Երեկվա երթերին բնորոշ էր նաեւ ավտոմեքենաների ակտիվությունը, որոնք երթեւեկում էին ձայնային ազդանշանները միացրած, իսկ որոշ փողոցներում ու խաչմերուկներում երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտներ էին ստեղծում։ Այդպիսի ավտոմեքենաների մի մասը ոստիկանների կողմից տեղափոխվել է հատուկ տարածք։ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կատարած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը։
Հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որով կոչ է անում ստեղծված պայմաններում առաջնահերթ դարձնել երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը։
Երեկոյան, երբ Հանրապետության հրապարակում մեկնարկել էր հերթական հանրահավաքը, ոստիկանությունը նոր հայտարարություն արեց, որում մասնավորապես ասված էր. «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ նշվածը իրավունք է վերապահում ՀՀ ոստիկանությանը ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով, ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ, ցրելու հավաքը, որոնց բոլոր հետեւանքների լիարժեք պատասխանատվությունը կրելու են կազմակերպիչները»։
Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրել է քաղաքական հետագա զարգացումների մասին իրենց պատկերացումները։
Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքել է։ Նախարարությունից նշել են, որ մարզերում տիրում է հանգիստ եւ բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ—երկու դեպքերի։
Իսկ Արգենտինայում եւ Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունները տեղեկություններ չունեն Արգենտինայի մայրաքաղաք Բունեոս Այրեսում եւ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ի աջակցություն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման բողոքի ակցիաների անցկացման մասին։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 13 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018