ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 30 » Եթե փակվում է խնդրի լուծման քաղաքական ճանապարհը /Հասունանում է պատժիչ գործողություններ կիրառելու պահը/
16:36
Եթե փակվում է խնդրի լուծման քաղաքական ճանապարհը /Հասունանում է պատժիչ գործողություններ կիրառելու պահը/

Հայ—ադրբեջանական սահմանի տարբեր գոտիներում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին երեկ նոր գնահատականներ են տրվել։
«Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, ըստ էության, այլեւս գոյություն չունի։ Չենք կարող խոսել հրադադարի ռեժիմի մասին, քանի որ շարունակական բնույթ են կրում սադրանքները, անընդհատ լարվածություն է հրահարվում։ Այսինքն՝ հրադադարի ռեժիմը վիժեցված է։ Դրա արդյունքում փոխադարձ գործողություններ են ծավալվում, երկուստեք զոհեր են լինում»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները, սահմանին իրավիճակի լարումը, զինադադարի նոր պայմանագրի կնքելու անհրաժեշտություն կլինի, քանի որ հրադադարի պահպանման համար այս մեխանիզմը չի արդարացնում, կարծում է նա։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին, Գ. Հարությունյանն ասել է, որ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնում, հստակ չեն նշում նախահարձակ կողմին, այլ միայն զսպվածության կոչերով են հանդես գալիս. «Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ կիրառելու պահը, որ կզսպի Ադրբեջանի աճող ախորժակը, ցինիզմը»։
Ըստ նրա, ադրբեջանական քաղաքականությունը սկսում է ահաբեկչական գործողությունների բնույթ ստանալ՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը, ստանձնած պարտավորությունները։ «Եթե փակվում է խնդրի լուծման քաղաքական ճանապարհը, բացվում է ուժի դիմելու ճանապարհը։ Եթե Ադրբեջանն իր ցնորքի հետեւից հետեւողականորեն գնա ու սանձազերծի պատերազմ, կունենան այն արդյունքը, ինչ 1990—ական թվականների սկզբին»,–ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է վստահել հայկական բանակին, ժողովուրդը զորակցում է բանակին, պատրաստ է կանգնել զինվորների կողքին։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի դիտարկմամբ՝ ստեղծված լարված իրավիճակը ստիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահներին ցույց տալ միջազգային հանրությանը, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում այն կողմը, որը բացարձակապես պայմաններ չի ստեղծում խաղաղ կարգավորման, լարվածության նվազեցման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար։ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանը համաձայնել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմ ներդնելու առաջարկին, իսկ Ադրբեջանն այդ հարցում իր համաձայնությունը դեռ չի տվել։
Մարգարովի խոսքով՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճը, Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ստիպեց արդեն երկրորդ անգամ ցույց տալ, թե որ կողմն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը եւս անդրադառնալով վերնոշյալ հատարարությանը, նկատել է. «Կարծում եմ, որ սա շատ կարեւոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական իշխանություններն են հանդիսանում Հայաստան—Ադրբեջան սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում լարվածության միակ հրահրողը։ Ադրբեջանը պետք է համաձայնի հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակմանը»։
Նա նկատել է, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար—ֆաշիստական պետության։ «Ներքին եւ արտաքին ագրեսիայի դրսեւորումը նմանատիպ ֆաշիստական պետությունների հիվանդություններից է։ Երկրի ներսում ադրբեջանական իշխանությունները համատարած խախտում են մարդու իրավունքները, հետապնդում են ընդդիմության գործիչներին, աշխատանքից ազատում են դիվանագետներին՝ հետագայում հետապնդելու նպատակով։ Ադրբեջանին ձեռնտու է սահմանային իրավիճակի սրումը՝ թեժ ներքաղաքական վիճակից եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովրդական զանգվածներին երկրում կուտակված խնդիրներից շեղելու, ինչպես նաեւ արտաքին թշնամու կերպարը զարգացնելով՝ լրացուցիչ ձայներ հավաքելու համար»,—շեշտել է Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նոր լարումն անթույլատրելի է, հայտարարել է ՀՀ—ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն։ Իհարկե, շատ տխուր փաստ է, որ շփման գծում սկսել են կիրառվել նախկինում չգործածված նոր տիպի զինատեսակներ։ Ես անկեղծ հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության նոր էսկալացիա չի լինի, քանի որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. նրա միակ լուծումը պետք է լինի միայն բանակցային սեղանի շուրջ։ Ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի, բայց հակամարտության երկու կողմերը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ»։
Ի դեպ, նախօրեին Տավուշի մարզի Պառավաքար համայնքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել, իսկ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում թշմանու կողմից արձակված հրետանային արկերը վնասել են երեք տուն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024