ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 14.11.2018, 10:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [730]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [594]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 26 » «Եվրասիական շաբաթ» /Հայաստանը կարեւորում է արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը/
11:27
«Եվրասիական շաբաթ» /Հայաստանը կարեւորում է արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը/

Հոկտեմբերի 22-24-ը «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար ֆորումի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել էր ԵԱՏՄ անդամ երկրներից շուրջ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 կազմակերպություն։ 2016թ. սկսած՝ ֆորումն անցկացվում է ամեն տարի՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ինտեգրումը, նպաստել դրանց տնտեսական ներուժի աճին եւ արտադրական համագործակցության ընդլայնմանը։ ԵԱՏՄ—ում ազգային եւ վերազգային մակարդակով որոշում կայացնողների եւ գործարար համայնքի մասնակցությամբ ֆորումը նաեւ հանդիսանում է հարթակ B2B (business—to—business) եւ B2G (business—to—government) կապերի ուղղակի ցանցի զարգացման համար, ինչի արդյունքում պաշտոնյաներն ու գործարարները հնարավորություն են ստանում ոչ միայն համագործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, այլեւ բարձրաձայնել տնտեսական համագործակցության ոլորտում գործնականում առկա թերություններն ու խոչընդոտները ինչպես ԵԱՏՄ երկրների միջեւ, այնպես էլ երրորդ երկրների հետ հարաբերություններում եւ փնտրել դրանց համակողմանի լուծումները։
2016թ. Մոսկվայում եւ 2017թ. Աստանայում անցկացվելուց հետո այս տարի ֆորումի անցկացումը Երեւանում հնարավորություն էր ընձեռում հյուրերի ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար օրակարգային առաջնահերթությունների եւ առանձնահատուկ կարեւորություն ունեցող հարցերի վրա։
Հաշվի առնելով ԵԱՏՄ—Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանը, լինելով Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, կարող է դիտարկվել որպես հուսալի հարթակ ԵԱՏՄ—Իրան տնտեսական հարաբերություններում։ Հիշեցնենք, որ Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու հաջող մեկնարկը հայ—իրանական փոխգործակցության տեսանելի արդյունքներից մեկն է։ Կարեւոր է նաեւ, որ այն բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ԵԱՏՄ գործընկերների շրջանում։ Դրա վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Հայաստանն էր համակարգում ԵԱՏՄ—Իրան բանակցությունները, եւ դրանք եւս հաջողությամբ են պսակվել։
Կարեւոր է ընդգծել, որ Հայաստանը նաեւ հանձնառություն է ստանձնել Եգիպտոսի հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ տարեվերջին մեկնարկելիք բանակցությունների համակարգումը, ինչը գործընկերների կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վստահության հերթական վկայություն է։ Այս առումով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը եւս պատրաստակամություն հայտնեց ֆորումի ընթացքում՝ նշելով, որ Հայաստանը կարեւորում է, որ միությունը շարունակի այն երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համագործակցությամբ։
Հայաստանի համար, անկասկած, շարունակում է ցավոտ խնդիր մնալ ԵԱՏՄ—ի հետ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը։ Այդ իսկ պատճառով գործող մաքսային ենթակառուցվածքի արդիականացման ու նոր մաքսային լոգիստիկ եւ սահմանային ենթակառուցվածքի ստեղծման հարցը շարունակում է Հայաստանի համար մնալ օրակարգային։ Դա բավական կարեւոր է, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանն արձանագրում է արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Մասնավորապես, Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող մատակարարումների ծավալը 2018թ. հունվար—հուլիս ամիսների ընթացքում, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 մլն ԱՄՆ դոլար։ Ի դեպ, այս ցուցանիշի աճը վերաբերում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին։
Ֆորումի ընթացքում Հայաստանը խնդիր ուներ նաեւ Երեւան ժամանած գործարարներին ներկայացնելու այստեղ սկսված եւ օրակարգում գտնվող բարեփոխումների գործընթացը, որն ուղղակիորեն կապված է երկրում ներդրումային միջավայրի բարելավման հետ։ «Եվրասիական շաբաթին» օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչական կազմը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների արդյունքում բիզնես հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի թուլացել։ Ուստի տնտեսական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ կոռուպցիայի, ապօրինության եւ մենաշնորհների դեմ պայքարը թույլ են տալիս ակնկալել Հայաստանի ներդրումային գրավչության աճ։ Ի դեպ, պետք է նշել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում հրապարակված արդյունքներով՝ Հայաստանի մրցունակության առումով վերջին տարում դրական միտում է արձանագրվել։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը առաջընթաց է գրանցել նորարարության, ֆինանսական շուկայի եւ գործարարության կատարելագործման ցուցիչներով։ Հայաստանի առանցքային առավելություններն են նոր բիզնես սկսելու օրերի եւ գործընթացների քանակը, հարկման ցածր բեռը, աշխատանքի ընդունման եւ ազատման ճկունությունը։
Հաշվի առնելով Հայաստանի պոտենցիալը բարձր տեխնոլոգիական ոլորտում, մեր երկիրը շահագրգռված է նաեւ ԵԱՏՄ գործընկերների հետ այդ ոլորտում համագործակցության հարցում՝ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ։ Հայկական այն կազմակերպությունները, որոնք արտերկրի շուկաներում աշխատելու մեծ փորձ ունեն, կարող են աշխատել ԵԱՏՄ ընդհանուր նախագծերի շրջանում։
Հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» կանցկացվի Ղրղըզստանում։ Ֆորումի շրջանակներում նախատեսվող քննարկումների կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կլինի գյուղատնտեսությունը։

Վարդուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018