ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 04:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » «Եվրատեսիլից» մինչեւ Ղարաբաղ /Գերմանիան ահազանգում է հակամարտության լուծման անհրաժեշտության մասին/
18:08
«Եվրատեսիլից» մինչեւ Ղարաբաղ /Գերմանիան ահազանգում է հակամարտության լուծման անհրաժեշտության մասին/
Եվրատեսիլյան փայլի համապատկերում վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվ քննադատությունների թիրախ դարձավ հատկապես գերմանական մամուլում։ Առանցքային շեշտադրումն ուղղված էր այս երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող անընդունելի իրավիճակին ու հակաօրինական եւ հակաժողովրդավարական գործողություններին։
Մամուլի եւ անուղղակի այլ միջոցներով Բաքվից հակադարձող նոտա հղվեց գերմանացիներին։ Հարցին անդրադարձավ նաեւ նախագահ Ալիեւի աշխատակազմի բարձր պաշտոնյան, սակայն ոչ թե հատուկ գերմանացիների բնորոշումների շեշտադրմամբ, այլ անուղղակիորեն ասելով, թե «այսպիսով, որոշ շրջանակներ ցանկանում են Ադրբեջանի պետական քաղաքականության վրա ճնշում գործադրել»։
Այս թեմայով գերմանական «Welt Kompakt»—ը երեկ զրուցել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դիտարկմանը, թե «Human Rights Watch»—ը Բաքվին համարում է լրագրողների եւ ընդդիմադիրների համար թշնամական տարածք, նախարարն արձագանքում է, թե ժողովրդավարացումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն եւ իրավական պետությունն անկախությունից ի վեր իրենց քաղաքականության առաջնահերթություններն են։ Նա ներկայացնում է, որ ոչ ոք չի արգելում ընդդիմադիրներին իրենց կարծիքն արտահայտել։
Լրագրողը նշում է, թե որոշ քաղաքացիներ «Եվրատեսիլին» զուգահեռ նախատեսում են անցկացնել «Երգիչները ժողովրդավարության համար» մրցույթ։ «Արդյո՞ք դա թույլ կտրվի նրանց»։ Մամեդյարովն արձագանքում է, թե լրացուցիչ արժեք չի տեսնում այդ նախաձեռնության մեջ, սակայն եթե ուզում են, կարող են երգել։
Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ էլ նա նշում է, թե մրցույթը չպետք է քաղաքականացնել։
«Ինչպես կարող է «Եվրատեսիլը» նպաստել Գերմանիայում Ադրբեջանի հայտնիության մակարդակի բարձրացմանը»։
«APA» գործակալությանը տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն խոսել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումից եւ այդ գործընթացում Եվրամիության դերից. «Նախորդ տարի Գերմանիան առաջնային դեր խաղաց Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ—ի ընդգրկվածության ամրապնդման վերաբերյալ քննարկումներ նախաձեռնելիս։ Եզրահանգումը, որը նախորդ ամիս կատարեց ԵՄ արտաքին հարցերի խորհուրդը եւ ԵՄ Հարավային Կովկասի գծով նոր մանդատը լավ հիմք են մասնակցության ակտիվացման համար։ Այդ մասնակցությունն ուղղված է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը լրացնելուն եւ աջակցելուն, օրինակ՝ վստահության ստեղծման ոլորտում։ Եկել է ժամանակը լուծելու այս հակամարտությունը, որը խոչընդոտ է ամբողջ տարածաշրջանի բարգավաճման եւ խաղաղ զարգացման ճանապարհին»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 481 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024