ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 12 » Եվրոպական միությունը կօժանդակի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին
12:10
Եվրոպական միությունը կօժանդակի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը։ Այս համատեքստում, կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին։
Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել։
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական փոփոխությունները եւ կարեւորել ՀՀ—ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։ «Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով։ Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,–ասել է Մոգերինին։
Զրուցակիցները կարեւորել են ՀՀ—ԵՄ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը։
Նիկոլ Փաշինյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին ամփոփ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը, ըստ բարձր ներկայացուցչի, շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018