ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » Ֆինանսական կայունություն՝ տնտեսական համագործակցությամբ /Բանկիրները՝ ՀՀ նախագահին հյուր/
12:10
Ֆինանսական կայունություն՝ տնտեսական համագործակցությամբ /Բանկիրները՝ ՀՀ նախագահին հյուր/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սեծովյան տարածաշրջանի եւ բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30—րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20—ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։
«Ակումբի շարունակական եւ համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության եւ տնտեսական զարգացման գործում։ Այսպիսի հանդիպումները նաեւ շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաեւ Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաեւ ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով։
Սեպտեմբերի 12—14—ը Դիլիջանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի, սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյան երկրների կենտրոնական՝ ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30—րդ հանդիպումը։ 
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 430 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024