ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 8 » Ֆուտբոլը միավորող ուժ է /Նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության գավաթը/
15:46
Ֆուտբոլը միավորող ուժ է /Նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության գավաթը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը։ Հանրապետության նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին։
Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները եւ ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության չեմպիոնները, նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից։
Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4—րդ անգամ է ուղեւորվում միջազգային շրջագայության, որը կտեւի 220 օր եւ կներառի ավելի քան 50 երկիր, որից 24—ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում։
Արարողության ավարտին ՖԻՖԱ—ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը հանրապետության նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ուղարկած ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով։
Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի՛ դիվանագետներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,
Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը։
Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, եւ այսպես կարելի է շարունակել։ Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ։
Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ եւ անխախտելի կանոններ։ Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը երեւի ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաեւ շատ նուրբ կատարողականը։
Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ։ Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում։ Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում։ Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով։ Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին։ Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում։ Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»։ Կարծում եմ՝ հաջողված խաղ էր։ Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է։ Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, եւ նա դեռեւս շատ անելիքներ ունի։ Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, եւ մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում որպես օրինակ, ինչը շատ կարեւոր հանգամանք է։
Ես վստահ եմ, որ բոլոր երիտասարները, երեխաները, դիտելով ֆուտբոլ, մտքներում ասում են՝ որքան լավ է առողջ ապրելակերպով կյանք վարելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարի հեղինակներին եւ, իհարկե, իրականացնողներին։ Սա եւս շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք այս խաղի կարեւորության մասին, որպեսզի կարողանանք միավորել բոլոր ֆուտբոլասերներին։ Ֆուտբոլիստները դժվար են միավորվում, որովհետեւ նրանք ստիպված են տարբեր թիմերում խաղալ եւ իրենց թիմերի հեղինակությունն ու շահը պաշտպանել, բայց խաղից հետո նրանք միավորված են։ Միավորված ենք նաեւ մենք՝ ֆուտբոլասերներս։ Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաեւ դուք։ Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարեւոր խաղերը եւ գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջեւ։
Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք, իրոք, երախտապարտ ենք։ Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ, պարո՛ն Կարամբյո, Հայաստանում եւ, իհարկե, հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են եւ դեռեւս պայքարելու են»։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ գավաթի երեւանյան այցելության շրջանակում այն օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որից հետո մեկժամյա ցուցադրության հանվեց Ազատության հրապարակում։
«Շատ ուրախ եմ լինել այստեղ եւ հպարտ եմ աշխարհի գավաթը ներկայացնելու։ Այն, որ օպերայի շենքում ընդունում եք աշխարհի գավաթը, նշանակում է, որ այն շատ հայտնի է»,–ասաց 1998 թվականի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոն, ով հրապարակում շրջելով՝ հավաքվածներին ցուցադրում էր գավաթը։
«Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում։ Երբ Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճեցինք աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այդ ժամանակ մեր թիմում ունեինք երկու հայ խաղացող՝ Ալեն Բոգոսյանը եւ Յուրի Ջորկաեֆը։ Գավաթը նվաճելը, գլխավերեւում պահելը յուրաքանչյուր երկրի հավաքականի գլխավոր նպատակն ու երազանքն է։ Եվ ես հույս ունեմ, որ մի օր Մխիթարյանին, Ղազարյանին կհաջողվի այս գավաթը բերել նաեւ Հայաստան, պահել իրենց ձեռքերում»,–ասաց Քրիստիան Կարամբյոն։
Նա խոսեց նաեւ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին. «Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում եւ ունի բոլոր որակները թիմի հետ իր նպատակներին հասնելու համար։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը լավ ապագա ունի»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 277 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024