ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.10.2018, 15:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 10 » Ֆրանկոֆոն աշխարհի խճանկարը /Պաշտոնականից մինչեւ կրթական եւ մշակութային միջոցառումներ/
10:08
Ֆրանկոֆոն աշխարհի խճանկարը /Պաշտոնականից մինչեւ կրթական եւ մշակութային միջոցառումներ/

Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող 35—րդ նախարարական համաժողովը երեկ ամփոփեց աշխատանքները։ Ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։
Մոնակոյի արտաքին կապերի եւ համագործակցության նախարար Ժիլ Տոնելին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները կարեւոր են իրենց համար եւ այդ առումով համագործակցության ներուժ է տեսնում զբոսաշրջության զարգացման եւ այդ համատեքստում՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում։ Նախքան Հայաստան գալը նա հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք Մոնակոյում հայկական համայնք, եւ պարզել է, որ երկրում վեց հայ է ապրում։ «Մոնակոն փոքր պետություն է։ Ընդամենը 2 հազար քառակուսի մետր տարածքում ապրում են 140 ազգության ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ հայեր»,– ասաց նախարարը։ Ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Մոնակոյի արքայազնը։
Մոնակոն պատրաստակամություն է հայտնել ընդարձակելու է իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիային, ինչը փաստեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրած հուշագիրը։ Դրանով Մոնակոն վերահաստատեց տարբեր բնագավառներում, մասնավորապես կրթական, մշակութային, ֆրանսերեն լեզվի խորացման եւ տարածման ոլորտներում համագործակցության խորացումը։
Երեկ մեկնարկեց նաեւ Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47—րդ նստաշրջանը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 12—ը։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ—ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Մեր օրերում խիստ արդիական այս թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձեւերը եւ ԶԼՄ—ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիք ձեւավորելու գործում։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ անցկացվող տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։ Երեկ նրանք հնարավորություն ունեցան ներկա գտնվել տարածաշրջանային ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ «ԴիջիԹեք էքսպո»—ին։ Այստեղ հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, իսկ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց նորարարական լուծումները։ Տնտեսական ֆորումի մասնակիցներից եւ հիմնական բանախոսներից է ֆրանսիացի գյուտարար, «CICLADES» ցանցի հիմնադիրներից Լուի Պուզանը, ով շրջայց կատարելուց հետո իր հիացմունքն արտահայտեց տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական ընկերությունների ունեցած հաջողությունների առիթով։ «Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ եւ քայլում են աշխարհի զարգացումներին համահունչ»,–ասաց Պուզանը՝ ակնկալելով, որ ֆորումի արդյունքում սերտ համագործակցություն կհաստատվի հայկական եւ ֆրանսիական ընկերությունների միջեւ, ինչը թույլ կտա ստեղծել այնպիսի արտադրանք, որը հետաքրքրություն կներկայացնի միջազգային շուկայում։
Հյուրերը շրջայց կատարեցին նաեւ «Արարատ» եւ «Armenia wine» գործարաններում, որտեղ ծանոթացան կոնյակի եւ գինու պատրաստման գործընթացին, պատմությանը։ Նրանց համար կազմակերպվել էր նաեւ հատուկ համտես միջոցառում։
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի խոսքով, շրջայցը հնարավորություն է ստեղծում ոչ պաշտոնական մթնոլորտում հյուրերին հաղորդակցվելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, տվյալներ փոխանակելու եւ հետագա հնարավոր համագործակցության ուղիներ նախանշելու համար։ Նրա համոզմամբ, գագաթնաժողովը եւ դրա շրջանակներում անցկացվող միջոցառումները կարեւոր դերակատարություն ունեն Հայաստանում ինովացիաների ոլորտի զարգացման համար։
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Ազատության հրապարակում ֆրանսերեն լեզվով գրքեր եւ էլեկտրոնային ընթերցիչներ հանձնվեցին հանրապետության մի շարք դպրոցների, գրադարանների եւ ուսումնական, մշակութային հաստատությունների։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանկոֆոն գրքերի, ստեղծագործությունների եւ հանդեսների միջազգային տարածման ասոցիացիան, ինչպես նաեւ Բարեկամության եւ կապի ֆրանկոֆոն ասոցիացիան, որը միավորում է 120 այլ ասոցիացիաներ։ Տասնութ դպրոցի եւ գրադարանների են հանձնվել գրքեր, ինչը Բարեկամության եւ կապի ֆրանկոֆոն ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Պեժոն համարեց չափազանց կարեւոր ծրագիր։
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալն ընդգծեց, որ նվիրատվությունները թույլ կտան գիրք կարդալ ոչ միայն թղթային, այլեւ էլեկտրոնային տարբերակով։ «Ես կարեւորում եմ մեր ազատ ապրելու հնարավորությունը, իսկ մենք ազատ ենք այն դեպքում, երբ կարողանում ենք կարդալ»,–ասաց նա։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018