ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 10 » Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը /Երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը/
10:11
Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը /Երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը/

Մայիսի 7—ին Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացրեց երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները, համաձայն որոնց նախագահ է ընտրվել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը։ 
Ընդհանուր առմամբ Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող, իսկ մրցակիցը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը ստացել Է ձայների 33,94 տոկոսը։ Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ. «Ազգային ճակատի» համար դա ռեկորդ է նախագահական ընտրություններին նրա թեկնածուների մասնակցության ողջ պատմության ընթացքում։
39—ամյա Է. Մակրոնն, այսպիսով, դարձել Է ամենաերիտասարդ նախագահը Ֆրանսիայի պատմության մեջ։ Նա նաեւ 1958 թվականից ի վեր առաջին նախագահն է, ով չի ներկայացնում այդ երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները։
Ընտրություններին պարտություն կրած Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7—ին զանգահարել է Է. Մակրոնին՝ շնորհավորելու նրան տարած հաղթանակի առթիվ։ Նա «պատմական եւ ծանրակշիռ» է որակել ընտրություններում իր գրանցած արդյունքը եւ շնորհակալություն հայտնել այն շուրջ 11 միլիոն ֆրանսիացիներին, ովքեր իր օգտին քվեարկել են երկրորդ փուլում։ Միաժամանակ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը խոստացել է Է. Մակրոնի շարժման դեմ պայքարել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ իր կուսակցությունը համարելով «առաջին ընդդիմադիր ուժը երկրում»։
Իր հերթին Է. Մակրոնը շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին՝ շեշտելով, որ նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն է դնում իր վրա։ Նա նշել է, որ մտադիր է հաշվի առնել այդ թվում Մարին լե Պենի ընտրողների սպասելիքները։ «Ես կպաշտպանեմ ամբողջ Ֆրանսիայի շահերը։ Ես ձեզ կպաշտպանեմ ահաբեկչական սպառնալիքից, կլուծեմ տնտեսության, ժողովրդավարության եւ անվտանգության ամրապնդման խնդիրները։ Ֆրանսիայի պատմության մեջ նոր էջ է բացվում։ Ես ցանկանում եմ, որ դա լինի նոր հույսերի եւ վստահության էջ։ Ֆրանսիան կառաջնորդվի խաղաղության սկզբունքներով»,– ասել է նորընտիր նախագահը։ 
Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Է. Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը։ Միաժամանակ նա մտադրություն է հայտնել խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին։ 
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն, իր հերթին, հայտարարել է, որ նորընտիր նախագահին լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14—ին։ Իսկ նախագահական շարժումը, որն Է. Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»։
«Հառաջ, Հանրապետությունը» մեզ գեղեցիկ նպատակ է թվում։ Դա, անտարակույս, կլինի այս նախագահական մեծամասնության անվանումը, որը մենք ցանկանում ենք ստեղծել, որպեսզի Էմանուել Մակրոնը գործողության մեջ դնի իր քաղաքական ծրագիրը։ Մենք ցանկանում ենք մեծամասնություն, որի մեջ մտնեն Սոցիալիստական կուսակցության, հանրապետականների, կենտրոնամետների ներկայացուցիչները»,–հայտարարել է «Հառաջ» շարժման պաշտոնական ներկայացուցիչը։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024