ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 4 » Գալուստ Սահակյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին
09:25
Գալուստ Սահակյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ։
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար։
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ, համոզմունք է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու հարցում։ Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը։
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը։
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2–ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը եւ միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը։ Յոհաննես Զինգհամմերը հատկանշական է համարել իրենց այցը Հայաստան Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո։ Այս համատեքստում նա կարեւորել է անցյալի պատմական իրողություններին պատշաճ անվանում եւ գնահատական տալը։ Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ գերմանացի խորհրդարանականը նշել է, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված քաղաքականությամբ եւ համատեղ ուժերով հնարավոր է ձեռնարկել միջոցներ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանում Բյուջետային գրասենյակի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության արդյունավետ աշխատանքը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017