ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 01:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 31 » Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք /Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկում/
12:37
Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք /Վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկում/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար եւ բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ։ Մեր տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է. մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչեւ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, եւ այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջեւ։ Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլեւս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի, եւ այդ մարդիկ նույնպես, ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն։ Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որեւէ խոչընդոտ գոյություն չունի եւ քաղաքական խոչընդոտներն այլեւս վերացված են, ներառող համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են։ Կարծում եմ՝ մենք ժամանակ առ ժամանակ պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյոք այնտեղ դե ֆակտո իրավիճակի փոփոխություն ունենք, թե՞ ոչ, եւ եթե չունենք իրավիճակի փոփոխություն՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի իսկապես կարողանանք ապահովել իրական տնտեսական մրցակցություն, շուկաների հասանելիություն ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին։ Այդ առումով, ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է շաքարավազի, բենզինի եւ բանանի շուկաներում զարգացումներին։ Մասնավորապես, նա զեկուցել է, որ մինչեւ վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսավարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են։ Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում։ Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 26 տոկոսով։
Անդրադառնալով բենզինի եւ դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3–4 խոշոր ընկերություններ, եւ ներկա դրությամբ որեւէ արգելք չկա, ու ցանկացած տնտեսավարող կարող է իրականացնել ներկրում։ Ըստ Արտակ Շաբոյանի, այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով։ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաեւ թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ, խնդիրներ կան նաեւ դիզվառելիքի ստանդարտների հետ կապված։
Անդրադառնալով բանանի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ մինչեւ վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության եւ նրան կապակցված ընկերություններին։ Վերջին երկու ամիսների ընթացքում էապես ավելացել է նաեւ բանան ներմուծող ընկերությունների եւ ներմուծման խմբաքանակների թիվը։ Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ, եւ այսօր այն կազմում է 480 դրամ։ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ–ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով։
Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաեւ խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ–ների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին եւ այս ոլորտներում առկա խնդիրներին։ 
Ներկայացված տեղեկատվության շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր առաջարկություններ՝ նաեւ օրենսդրական կարգավորումների միջոցով հնարավոր մենաշնորհների դեմ պայքարելու եւ ազատ մրցակցային պայմաններ ապահովելու վերաբերյալ։ Որոշ խնդիրների, այդ թվում՝ բենզալցակայաններում եւ ԱԳԼՃԿ–ներում թերլցումների հետ կապված կարեւորվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը։
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված առաջարկությունները եւս մեկ անգամ քննարկել, գալ կոնկրետ եզրակացությունների եւ արդյունքները ներկայացնել իրեն։ Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, անկախ նրանից, թե ինչ գործիքով մենք դա կանենք։ Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո։ Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործո՞ւմ են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ։ Այստեղ ակնկալում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի եւ, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը»։ 

Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024