ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 28 » Գերմանիան Հայաստանի բարեկամն է /ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ԳԴՀ—ում է/
09:55
Գերմանիան Հայաստանի բարեկամն է /ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ԳԴՀ—ում է/

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Նախագահ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը եւ տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ եւ ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Այնուհետեւ տեղի է ունեցել Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերի եւ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին եւ ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաեւ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ողջունել դրանց խաղաղ բնույթը։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում։ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում՝ իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան—Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաեւ որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, եւ մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարեւոր եւ ուսանելի կարող է լինել»,–նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաեւ աջակցությունը ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների եւ գիտաշխատողների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։
Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերի կողմից։
Արմեն Սարգսյանը Բեռլինում երեկ մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը։ 
Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի եւ Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ։
Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների եւ սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար եւ պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024