ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 5 » Գետի այս ափին ապրելու հրավեր
10:42
Գետի այս ափին ապրելու հրավեր

«Ժառանգությունը» համայն հայությանը հրավիրում է Հայաստան
Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» կուսակցությունը անց է կացրել իր եզրափակիչ հանդիպումը ընտրողների հետ։ Հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, որը ընդհատվել է անձրեւի պատճառով։
«Ամեն գյուղապետ, քաղաքապետ իրեն ֆեոդալ է զգում ու ինքն է որոշում՝ որ միտինգները թույլատրել։ Ամեն ինչ տեսել էինք, ֆեոդալիզացիա չէինք տեսել։ Մատենադարանի դիմաց ավտոբուսներով բոլոր ծայրերից բերել էին ֆեոդալներին սպասարկելու համար։ ...Փառք Աստծո, բնությունն ըմբոստացավ ու թույլ չտվեց, որ զավեշտը շարունակվի»,–ասել է Ալեքսանդր Արզումանյանը։
Նա իր ելույթի ժամանակ նշել է, որ Երեւանը ըմբոստ քաղաք է, եւ այն երբեք թույլ չի տա, որ իրեն խաբեն եւ իր ձայնը գնեն 5000 դրամով։
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Զորավար Անդրանիկի հետ։
«Մեկ տարի առաջ, երբ Րաֆֆին հացադուլ հայտարարեց, ինձ համար համեմատելի էր նրա հետ, որ Զորավար Անդրանիկը նվաճում էր Առաքելոց վանքը։ Այդ ըմբոստությունը նույնպես բարձրացվեց Ազատության հրապարակում, եւ նվաճեցինք հրապարակը։ Պետք է նվաճենք ազատությունը հայկական բարձրավանդակի այս ափում։ Համայն հայությունը սպասում է դրան։ Ցանկանում ենք, որ բոլոր հայերը գան եւ ապրեն այս պահին գետի այս ափում, որ չլինեն կիսատ ընտանիքներ։ Գալիս ենք Հայաստան՝ գետի այս ափը, որ նվաճենք գետի այն ափը»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին էլ բեմահարթակ հրավիրելիս Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ապագայում Անահիտ Բախշյանը կա՛մ լինելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, կա՛մ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, իսկ թե ինչ պաշտոնում կլինի Անահիտ Բախշյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ դա կախված կլինի ժողովրդի քվեից։
Անահիտ Բախշյանն էլ իր ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նշել, որ վերջինս էլ ՀՀ ապագա նախագահն է։
«Ժանգություն» կուսակցության հանրահավաքին հաջորդել է համերգը՝ Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ։

«Ժառանգությունը» լավատեսորեն է սպասում 
ընտրությունների օրվան


Հայաստանում ընտրությունների նախընտրական քարոզչությունը անցավ շահեկան մթնոլորտում։ Այս մասին մայիսի 3—ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։ «Սա կարելի է համարել մեծ ձեռքբերում, քանի որ օրենքը կատարվել է։ Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կարողացան ներկայացնել իրենք իրենց եւ ինքնաիրացվել։ Նույնը արեց նաեւ մեր կուսակցությունը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Ռ. Հակոբյանը։ Նրա խոսքով՝ հանդիպել են մարդկանց, զրուցել նրանց հետ եւ լավատեսորեն են սպասում մայիսի 6—ին։ Ժողովուրդն է որոշելու, թե որ կուսակցությանն է տալու իր ձայնը։ Հակոբյանը նշեց, որ եթե ժողովրդի քվեն կեղծվի, իրենք կարող են դուրս գալ նաեւ հրապարակներ։
Անդրադառնալով «Ժառանգության» հասցեին արվող սուտ տեղեկություններին՝ Ռ. Հակոբյանը նշեց, որ քարոզչության ընթացքում կարճ ժամանակում քաղաքական դաշտում հայտնվեց մի խումբ, որը սկսեց աշխատել «Ժառանգության» դեմ եւ քննադատել նրա գործունեությունը, ինչի պատճառը կուսակցության չմիանալն է ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ միասնական շտաբին։
Նրա խոսքով՝ դեռեւս այդ շտաբը ոչ մի հայտարարություն չի արել հակաօրինական գործողությունների մասին։
«Ժառանգություն» կուսակցությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում ակտիվորեն օգտվել է հաղորդակցության ինտերակտիվ հնարավորություններից։ Այս մասին մայիսի 3—ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի թիվ 6 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը։
«Փորձագետները նշում են, որ ամենաակտիվները եղել են «Ժառանգության» ֆեյսբուքյան համակիրները։ Իմ շտաբի ակտիվիստները քարոզարշավի էջ էին բացել, տեղադրում էին քարոզչական աշխատանքների դրվագները, եւ ակտիվությունն իր հասցեականությունն ունեցել է»,—«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Երեւանում ավելի շատ է հնարավոր ցանցային ռեսուրսն օգտագործել, քան՝ մարզերում։ Մարդիկ տեղեկությունները հիմնականում ստանում են հեռուստատեսության միջոցով։
«Լուսաբանումը բավականին հավասարաչափ է եղել, եւ դրական դինամիկան այս անգամ ավելին էր, քան՝ նախորդ ընտրությունների ժամանակ։ Ես ինքս իրականացրել եմ «դռնեդուռ» ծրագիրը, քանի որ դա հնարավորություն էր տալիս անմիջական կապ հաստատել ընտրողի եւ թեկնածուի միջեւ»,–ասաց Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության եւ ոչ մի պատգամավոր անհասանելիների թվում չի եղել։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 493 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024