ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 4 » Գլենդելի քաղաքապետը՝ կառավարությունում
12:51
Գլենդելի քաղաքապետը՝ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները։ Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,–ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հույս հայտնել, որ Երեւանի ու Գլենդելի միջեւ կապերն առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն։
Իր հերթին, Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգեւորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության եւ այլ հանգամանքների հետ։ «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների։ Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,–ասել է Գլենդելի հայազգի քաղաքապետը։
Զրուցակիցները կարեւորել են այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենադարձության ապահովմանն ու սփյուռքում հայապահպանությանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 400 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024