ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 20 » Գնահատական Փանիկի միջադեպին /Սադրանք՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների /
11:18
Գնահատական Փանիկի միջադեպին /Սադրանք՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների /

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպին։ «Դա անթույլատրելի միջադեպ է։ Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետեւ պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»,–նշել է վարչապետը եւ հույս հայտնել, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի։
Վարչապետն անդրադարձել է նաեւ չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին։ «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով։ Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել։ Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք եւ քննարկենք»,–նշել է Նիկոլ Փաշինյանը եւ հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը եւ դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ։


Հաստատվել է լիզինգի պետական աջակցության ծրագիրը
 

Գործադիրը հաստատել է ՀՀ–ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչեւ 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչեւ 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչեւ 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս։ Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար։ Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչեւ 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին։ 2018 թ. լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ։ Արդյունքում, մասնավորապես, նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման եւ տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար, կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը, կաճեն գյուղատնտեսական մթերքների եւ դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները։


Այլ որոշումներ
 

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը։ ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը եւ կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու եւ հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ։
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ–ին՝ 2–րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից եւ մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին եւ 2–րդ կետերին համապատասխան։ Ըստ հիմնավորման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ–ում հունիսի 1–ից սկսվել են 2–րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչեւ 2018թ. օգոստոսի 1–ը։ ՀԱԷԿ–ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ–ի գնումների գործընթացով եւ առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն։
Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաեւ որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ եւ արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը։
Կառավարության նիստի օրակարգից հանվել են 8–րդ եւ 9–րդ հարցերը՝ «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5–ի N 1936–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29–ի N 867 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024