ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 15 » Գնահատվող վաստակ /Ամրապնդվում են հայ–ուկրաինական մշակութային կապերը/
09:38
Գնահատվող վաստակ /Ամրապնդվում են հայ–ուկրաինական մշակութային կապերը/

Օրեր առաջ Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում տեղի ունեցավ ուկրաինացի հանրաճանաչ պոետ, ազատ Ուկրաինայի մարտիկ, իրավապաշտպան Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն եւ ուկրաիներեն գրքի շնորհանդեսը։ 
Ստուսի պոեզիան հայ ընթերցողին հասու դարձնելու գաղափարը նրա ճամբարային ընկերոջն է՝ այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ Ռազմիկ Մարկոսյանինը։ Շատ տարիներ առաջ, Մորդովիայի ճամբարից դուրս հանելով՝ Ռազմիկ Մարկոսյանը փրկել է Ստուսի բանաստեղծություններից հիսունութը։ Մի տարի առաջ նրա ջանքերով այդ բանաստեղծությունները մի քանի տասնյակ այլ ստեղծագործությունների հետ միասին հանձնվել են հայ ընթերցողին։
Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած շնորհանդեսում ներկայացվեց ոչ միայն Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» գիրքը, որի երկրորդ հրատարակությանն աջակցել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, այլեւ գրքի առաջին հրատարակության երեւանյան շնորհանդեսի նյութերից եւ միջոցառման արձագանքներից ծնունդ առած «Մտորումներ Ստուսի մասին» գիրքը, որում տեղ գտած գրականագիտական վերլուծությունները բարձր գնահատականի արժանացան ուկրաինացի մասնագետների կողմից, որակվեցին որպես Ստուսի պոեզիայի հանդեպ բարձրակարգ վերաբերմունքի դրսեւորում։ Ի դեպ, «Մտորումներ Ստուսի մասին» գրքի հրատարակության համար հոգացել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրա աջակցությամբ էլ կայացավ այս կարեւոր միջոցառումը։
Շնորհանդեսի պատվավոր հյուրերն էին հրատարակությունների նախաձեռնող Ռազմիկ Մարկոսյանը եւ Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը։ Ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահներ Դավիթ Մկրտչյանը եւ Լեւոն Գուլյանը, Շեւչենկոյի անվան ազգային թանգարանի տնօրեն Դմիտրո Ստուսը, ակադեմիայի կերպարվեստի եւ ճարտարապետության ստեղծագործական արվեստանոցի ղեկավար, Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Լարիսա Սկորիկը, ՀՀ—ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ուկրաինացի այլախոհներ Վասիլ Օվսիենկոն, Միկոլա Հորբալը, Օլես Շեւչենկոն, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահը, եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ 
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց միության տեղակալ Դավիթ Մկրտչյանը։ Այնուհետեւ ելույթ ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը  եւ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Լեւոն Գուլյանը։ Նա նշեց հայ—ուկրաինական դարավոր մշակութային կապերի մասին, հիշեց ուկրաինական մշակույթի մաս կազմող մեր հայրենակիցներին՝ Փարաջանովին, Բալայանին, Այվազովսկուն, Թաիրովին եւ այլոց։ Գուլյանը շնորհակալական խոսք ասաց Ռազմիկ Մարկոսյանի հասցեին՝ նկատի ունենալով նրա անցյալի ազգանվեր գործն ու Ստուսի գրական ժառանգության տարածման հարցում ունեցած ներդրումը։  
Ռազմիկ Մարկոսյանի խոսքը ուկրաիներեն ընթեցեց Լվովից ժամանած թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը։ «Ինձ համար մեծ պատիվ ու ուրախություն է այս հավաքույթին ներկա լինելը,–ասաց Մարկոսյանը։–Պայքարի այն ուղին, որ ընտրել էի ես խորհրդային տարիներին, միայն զրկանքներ ու մեկուսացում չէ, որ տվել է ինձ։ Այդ տարիներին ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու եւ մտերմանալու այնպիսի մարդկանց հետ, որոնք իրենց անձնական կյանքը ազնվաբար եւ մշտապես ստորադասել են համընդհանուր շահին։ Այդպիսին էին իմ գաղափարակից ընկերները։ Նրանց մեջ բոլոր ժամանակներում ես հստակ առանձնացրել եմ ձեր հայրենակից Վասիլ Ստուսին»։ 
Ռ. Մարկոսյանը խորհրդանշական համարեց այն, որ  հավաքույթը տեղի է ունենում Շեւչենկոյի թանգարանում, ինչպես որ խորհրդանշական էր այն, որ Ստուսի երեւանյան շնորհանդեսը տեղի ունեցավ Փարաջանովի տուն—թանգարանում, որն իրեն ուկրաինացի ազգայնական էր համարում։
«Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» գրքի երեւանյան շնորհանդեսն այնքան ազդեցիկ ու արձագանքող եղավ, որ ծնվեց երկրորդ գիրքը, որ վերնագրել ենք «Մտորումներ Ստուսի մասին»։ Այստեղ շնորհանդեսում հնչած ելույթներն են, հարցազրույցներ ու գրախոսություններ Ստուսի պոեզիայի հայերեն թարգմանության մասին։ Մենք մի նվեր էլ ունենք։ Ահա Շեւչենկոյի «Կոբզարի»հայերեն նոր ու շքեղ հրատարակությունը՝ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։ Գիրքը սիրով նվիրում եմ Շեւչենկոյի թանգարանին»,–նշեց Ռ. Մարկոսյանը։։
Նա տեղեկացրեց, որ «Ֆրիտյոֆ Նանսեն» ՀԿ—ի կողմից որոշվել է  Վասիլ Ստուսին եւ կինոռեժիսոր Ռոման Բալայանին պարգեւատրել «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով։ 
Այնուհետեւ հնչեցին Ստուսի բանաստեղծությունները՝ բնագրով եւ հայերեն։ 
Հայ—ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման համար Ռազմիկ Մարկոսյանին ու Ֆելիքս Բախչինյանին պատվոգրեր շնորհվեցին։
Խոստացված ոսկե մեդալները շնորհվեցին. Վասիլ Ստուսին (հետմահու)՝ Հայաստանի անկախության գործում ունեցած վաստակի համար, եւ կինոռեժիսոր Ռոման Բալայանին՝ հայ—ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։ 
Շնորհանդեսից հետո հանդիպում տեղի ունեցավ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ։ Ներկա էին Ռազմիկ Մարկոսյանը, Հայկ Ղուլյանը, Լեւոն Գուլյանը։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ շորհվեց նաեւ Արսեն Ավակովին։ 

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 413 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024