ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 2 » Գող՝ սիրտը դող
17:30
Գող՝ սիրտը դող

Թուրք սերունդը պետք է հասկանա, որ ուրիշի հողերի վրա է ապրում

Ագրեսորն ավելի շատ է ատում իր զոհին, քան զոհը՝ ագրեսորին, քանի որ մշտապես հիշեցնում է ագրեսորի ով լինելը։ Թուրքիան 21—րդ դարում էլ չի կարողանում քաղաքակիրթ աշխարհ մուտք գործելու այցեքարտ ստանալ՝ թոթափելով ագրեսորի բարդույթը։
«Թուրքիան, ավելի ճիշտ թուրքական քաղաքական էլիտան, սովոր չէ, որ մեր երկրից հնչեն նման խոսքեր, որ մեր երկրի պաշտոնատար անձինք, առավել եւս երկրի առաջին դեմքն անդրադառնա ազգային հեռահար նպատակներին, մասնավորապես, պահանջատիրության խնդրին։ Իրենք Հայաստանում կնախընտրեին տեսնել խամաճիկային, թրքահաճո ռեժիմ, որպեսզի ազգային խնդիրները, ցեղասպանության, պահանջատիրության հարցը չշոշափվեին, որ հարեւան Թուրքիայում որեւէ մեկը չվիրավորվեր։ Փառք Աստծո, մեր երկրում այդպիսի ռեժիմ չկա։ Ազգային խնդիրներին հաղորդակից ղեկավար ունենք, եւ սա իրենց դուր չի գալիս։ Թուրքերը պետք է համակերպվեն այն գաղափարի հետ, որ Հայաստանի նախագահը, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Հայաստանի ցանկացած նախագահ, լինելու է ազգի հավաքական ցանկությունների, նպատակների կրողը։ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանը զուսպ, հավասարակշռված եւ սկանդալային ենթատեքստից զերծ էր։ Թուրքիան պետք է համակերպվի նաեւ այն մտքի հետ, որ ստիպված է հարաբերվել Հայաստանի ոչ միայն կոնկրետ նախագահի հետ. նախագահի թիկունքնին ժողովուրդն է կանգնած»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Իսկ ահա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը եւս մեկ անգամ վկայեց նրա՝ ագրեսոր, սկանդալային գործիչ եւ խռովկան անձնավորություն լինելու փաստը։ Վերջին փաստն էլ հենց նրա զենքերից մեկն է, եթե ոչ միակը. չեն ընդունի իրենց կառուցած «իրականությունը», օսմանական նկրտումները, կհիշեն կորցրած հայրենիքի մասին՝ կխռովի։ Այդպես էլ անում է, բայց միաժամանակ մեծ խաչ է դնում սեփական երկրի վրա։
«Նման վարչապետի գոյությամբ երկրի միջազգային իմիջը խաթարվում է։ Եթե Թուրքիայի հայտարարությունը Էրդողանի շուրթերից չհնչեր, գուցե ավելի ընկալելի լիներ։ Բայց քանի որ խոսողը նա էր՝ հայտնի սկանդալիստը, հարաբերությունների չկարգավորման մեղքը դարձյալ մեր վրա չէ»,–ասաց փորձագետը։
Նա բավականին հետաքրքիր համարեց նաեւ ներողություն պահանջելու հանգամանքը՝ որակելով այն որպես ցինիզմ։ Ջամալյանը համոզված է, որ ներողություն խնդրելով շուտով պարոն Էրդողանը կմեկուսանա, որովհետեւ բոլորից հերթով ներողություն կպահանջի, իսկ աշխարհում գործընթացներից տեղյակ մարդիկ շատ կան, տեղյակ են ինչ է կատարվել, որքան էլ թուրքական պետական համակարգը կեղծարարություն տարածի։ Նման դիրքորոշում կրող մարդն իր հանրույթի մեջ եզակի չէ։ Բայց Թուրքիայում կա լիբերալ մտավորականության զանգված, որ ագրեսիվ, հայատյաց դիրքորոշումների կրող չէ, թեեւ հասարակության այդ զանգվածը շատ փոքր է։ 
Մենք, ի դեմս Էրդողանի, կարող ենք մեզ թույլ տալ համարձակ հետեւություն անել, որ նա արտահայտում է թուրքական հասարակության բավական մեծ զանգվածի դիրքորոշումը։ Այստեղ ներքաղաքական հարց կա. երկրի հանրությանը ներկայանալ հզոր Թուրքիայի, վերածնվող Թուրքիայի առաջնորդ։ «Մենք պետք է հպարտանանք մեր նախագահի պատասխանով։ Դա ազգի ծոցից դուրս եկած մարդու խոսք է։ Սա այն հարցն է, որտեղ ընդդիմություն—իշխանություն ներքաղաքական հակասությունները պետք է տեղի չտան, պետք է ամրագրել ու գնահատել, քանզի նախագահի խոսքի եւ մեր հանրույթի ցանկությունների միջեւ մեծ ընդհանրություն կա։ Թուրքերը պետք է սրա հետ համակերպվեն։ Թուրքը պետք է հասկանա, որ նախագահի խոսքը էմոցիոնալ տարրից զերծ ու ինքնաբուխ էր»։
Կեղծիքներ տարածելով եւ գառան մորթի հագնելով՝ իբր հայ երիտասարդների ապագայի մասին մտածող հանդես գալով, թյուր հայտարարություններ անելով, ագրեսորը չկարողացավ ինչ—որ կերպ ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։ Ավելին, սա միջազգային ասպարեզում հնարավորություն տվեց եւս մեկ անգամ տարանջատելու ագրեսորին խաղաղասերից։ Իսկ ահա Թուրքիայի կերպարը զգալիորեն տուժեց։ Նրանց ասածն ու արածը նկատելիորեն հակասում են միմյանց։ Հանդես են գալիս «զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարով, միեւնույն ժամանակ անում են ճիշտ հակառակը։ Այս փաստը չի կարող վրիպել իրազեկ քաղաքագետների աչքից։ 
«Դա արվում է քողարկված հանդուրժողականության, խաղաղ ապրելու գաղափարների ներքո։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Փաստ է, որ վերջերս էլ Դավութօղլուն հանդիպել է Հայաստանը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ։ Դժվար է ասել, թե ինչ է քննարկել։ Մի բան է պարզ. գնում են գործարքի, կարծելով, թե թուրքը փոխվել է։ Մինչդեռ իրենք միայն ժխտում են, եւ հարց է առաջանում՝ այդ կերպարի մեջ մտնելով իրենք արդյոք թույլ չե՞ն տա այն, ինչ 1915թ. թույլ տվեցին, եթե ունենան այդպիսի հնարավորություն։ Կարծում եմ, որ թուրքը չի փոխվել։ Պարզապես 21—րդ դարի դրոշմն են իրենց վրա կրում։ Բայց քաղաքակրթված դիմակի տակ նույն թուրքն է»,–համոզված է ռազմական հոգեբանը։
Եվ թեկուզ ժամանակակից աշխարհի պիտակով Թուրքիան այն պետությունը չէ, որ սերունդների դաստիարակության, խաղաղ հարաբերությունների ձեւավորման հարցում մեզ այս կամ այն խորհուրդը տա։ Ուրիշի ապագայով մտահոգվելու փոխարեն պետք է մտածի այն փաստի վերաբերյալ, որ ինքն ուրիշի «տունն» է սեփականացրել։
«Իրենց մոտ պետք է միշտ վառ մնա այն տեսակետը, որ այդ հողերը վաղ թե ուշ այլեւս իրենցը չեն լինելու»,–ընդգծեց ռազմական հոգեբանը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 568 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024