ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 23 » Գործազրկություն /Օբյեկտիվ պատճառները. լուծումներ–1/
15:17
Գործազրկություն /Օբյեկտիվ պատճառները. լուծումներ–1/

Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը գործազրկությունն է։ Մասամբ գործազրկությամբ են պայմանավորված աղքատության մեծ տոկոսը, արտագաղթի մտահոգիչ չափերը։ Գործազրկությունն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ 
Առաջին հայացքից՝ գործազրկության պատճառներից, թերեւս, գլխավորը փոքր աշխատաշուկան է, աշխատատեղերի պակասը։ Սակայն, երբ ուսումնասիրում ենք աշխատանքի հրավիրող հայտարարությունները, աշխատատեղերի պակաս, թվում է, թե չկա. թափուր աշխատատեղերը քիչ չեն, բայց, միեւնույն ժամանակ, քիչ չեն նաեւ գործազուրկները, որտեղ էլ թաքնված է պարադոքսը։
Աշխատաշուկան օբյեկտիվ հարթության մեջ է.  համակարգ, որը ձեւավորվում է ինքնաբերաբար՝ ժամանակի տնտեսական պահանջներին եւ միտումներին զուգընթաց, եւ այդ գործընթացը կողմնակի, արհեստական միջամտության կարիք չի զգում։ Այսինքն՝ աշխատաշուկան անհնար է համապատասխանեցնել աշխատողներին, երկրում առկա մասնագետներին, սակայն աշխատաշուկային կարելի է հարմարվել՝ պատրաստելով համապատասխան մասնագետներ։ Այս հարցում, թերեւս, գլխավոր դերակատարությունը վերապահված է կրթական համակարգին։ 
Սահմանենք, որ կրթություն ստանալու գերնպատակը հետագայում աշխատելն է։
Մեր կրթական համակարգը, հատկապես վերջին տարիներին, անընդհատ փոփոխությունների է ենթարկվում։ 10—ամյա միջնակարգ կրթությունը դարձավ 12—ամյա։ Ընդ որում՝ 10—ամյա կրթության դեպքում պարտադիր էր համարվում 8—ամյա կրթությունը, որից հետո ցանկացողները կարող էին շարունակել ուսանել դպրոցում, կարող էին ընդունվել քոլեջ կամ վարժարան՝ ստանալ միջին մասնագիտական կրթություն, ապա, ցանկության դեպքում, ընդունվել նաեւ բուհ եւ բարձրագույն կրթություն ստանալ, կարող էին եւ դադարեցնել ուսումը եւ, ասենք, աշխատանքի անցնել, եթե տարիքը համապատասխանում էր աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքի համար թույլատրելի նվազագույն շեմին (14 տարեկան), իսկ 10—ամյա կրթություն ստացածները հիմնականում միանգամից բուհ էին դիմում։
12—ամյա միջնակարգ կրթության ժամանակ պատկերը գրեթե նույնն է, միայն 8—ամյա պարտադիր կրթությունը փոխարինվեց 9—ամյա պարտադիր կրթությամբ. պարտադիր կրթությունը մեկ տարով ավելացավ։ Իսկ այժմ պարտադիր է դառնում արդեն 12—ամյա կրթությունը, եւ այստեղ որոշակի խնդիրների ենք բախվում։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գործազուրկների շրջանում ամենամեծ տոկոսը կազմում են միջնակարգ կրթություն ունեցողները, ապա բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներն են, իսկ ամենաքիչը միջին մասնագիտական, արհեստագործական, տարրական կրթություն ունեցողներն են։ Նույն պատկերն է նաեւ աշխատաշուկայում. ամենամեծ պահանջարկն ունեն միջին մասնագիտական, արհեստագործական կրթություն ունեցողները։
Միջին մասնագիտական կրթություն, սովորաբար, ստանում էին 9—րդ (նախկինում՝ 8—րդ) դասարանի շրջանավարտները, իսկ 12 տարի (նախկինում՝ 10) «տանջվածները» դիմում են բուհ՝ ստանալու արդեն բարձրագույն կրթություն. ինչո՞ւ ստանալ միջին մասնագիտական կրթություն, եթե դպրոցի ավարտական վկայականը թույլ է տալիս դիմել բուհ։ Այժմ, երբ պարտադիր է դառնում 12—ամյա կրթությունը, արդյո՞ք շրջանավարտներին նախկինի պես կհրապուրեն միջին մասնագիտական կրթական հաստատությունները... 
Ստացվում է՝ եթե նախկինում կարելի էր աշխատանքի անցնել 14 տարեկանից, այժմ կարելի է միայն 18 տարեկանից։ Այսինքն՝ եթե մեկը ցանկանում էր, ասենք, հացթուխ լինել (այսօրվա մեր աշխատաշուկայում բավականին պահանջված մասնագիտություն, որն ակադեմիական հատուկ կրթություն չի պահանջում), այժմ պարզապես 4 տարի կկորցնի, իսկ եթե հաշվի առնենք նաեւ մեկ այլ օբյեկտիվ «արգելք»՝ պարտադիր զինվորական ծառայությունը, ապա արդեն՝ 6 տարի։
Նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար, այսինքն՝ նվազագույնը 16 տարի դպրոցում եւ բուհում սովորելուց հետո, աշխատանքի տեղավորվելը հեշտ չէ։ Գործատուներն առաջին հերթին պահանջում են աշխատանքային փորձ, իսկ կրթական համակարգը, լավագույն դեպքում, տալիս է միայն տեսական գիտելիքներ։ Այսինքն՝ կրթական համակարգը մարդուն չի նախապատրաստում աշխատաշուկային։
Իսկ աշխատաշուկան, ինչպես արդեն նշել ենք, ձեւավորվում է ինքնաբերաբար։ 
Պահանջվում են այնպիսի աշխատողներ, մասնագետներ, որոնց կարիքը տվյալ պահին կա։ Այսինքն, եթե մենք ունենք փայտամշակման գործարան, մեզ պետք են փայտամշակման գորածարանի բանվորներ։ Նույնիսկ եթե բուհերում պատրաստեն գերազանց տիեզերագնացներ, երբ  չունենք տիեզերակայան, նրանք միայն կհամալրեն գործազուրկների շարքը կամ ստիպված կլինեն մեկնել արտերկիր։ Աշխատաշուկայի հայտարարություններից դատելով՝ այսօր ամենապահանջված մասնագիտությունները վերաբերում են ծառայությունների ոլորտին՝ մատուցող, բարմեն, մենեջեր, հացթուխ, խոհարար, վարորդ, առաքիչ, վաճառող, վարսահարդար, մատնահարդար եւ այլն։ Վերջերս նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկի որոշակի աճ է նկատվում։ 
Մինչդեռ մեր կրթական համակարգը, բացառությամբ վերջին ոլորտի, նման մասնագետներ գրեթե չի պատրաստում։ Հետեւաբար, եթե հաշվի առնենք նաեւ, որ դիպլոմավորված մասնագետներն էլ ակադեմիական կրթության տարիներին, ըստ էության, գործնական գիտելիքներ չեն ստանում, եւ նույնիսկ բուհի ավարտական վկայականներն աշխատաշուկայում տեղ գտնելու երաշխիք չեն, ստացվում է՝ ունենք կրթական համակարգ, որն իր գերնպատակին չի ծառայում։ 
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է կրթական համակարգը որոշակիորեն ադապտացնել ներկայիս աշխատաշուկային։ 
Մանավանդ, 12—ամյա կրթաշրջանը կարող է հնարավորություն ընձեռել դասացանկում ներառելու ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գործնական դասընթացներ, ասենք՝ խոհարարական, շինարարական, դիզայներական, կոսմետոլոգիական եւ այլն։ Սա կնպաստի դպրոցական օղակի արդյունավետությանը, եւ արհեստագործական մասնագիտություն ընտրելիս շրջանավարտը ստիպված չի լինի դեռ մի քանի ամիս կամ տարի հավելյալ վճարովի դասընթացներ անցնել երբեմն կասկածելի ուսումնական կենտրոններում, կասկածելի մասնագետների մոտ։
Կրթական համակարգն աշխատաշուկային ադապտացնելով՝ պետությունը երկարաժամկետ կտրվածքում կարեւորագույն խնդիրներ կլուծի. զգալիորեն կկրճատի գործազուրկների քանակը՝ դրանով իսկ որոշակիորեն նվազեցնելով աղքատության մակարդակը, կօգնի համալրել թափուր աշխատատեղերը՝ ինչ—որ չափով նպաստելով տնտեսության ընդհանուր զարգացմանը, մասնակիորեն կվերացնի արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը։ hhpress.am

Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Երեւույթի սուբյեկտիվ պատճառների եւ առաջարկվող լուծումների մաին՝ հաջորդիվ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024