ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 21:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 20 » Գործնական հնարավորություններ /Նախագահը հանդիպել է Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ/
12:29
Գործնական հնարավորություններ /Նախագահը հանդիպել է Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին փետրվարի 18–ին Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր եւ նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի եւ գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների եւ «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները։
Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ եւ կարեւոր գործընկեր է, նաեւ թիվ մեկ առեւտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների։ 
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռեւս զգալի ներուժ կա։ Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատը եւ հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային եւ առեւտրային գրավչությունը՝ պայմանավորված նաեւ Հայաստանի բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականության ընձեռած հնարավորություններով ու առավելություններով։
Հանդիպմանը մասնակցող Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարները նշել են, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում եւ առաջիկայում նախատեսում են Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակության ճանաչողական այց Հայաստան՝ ուսումնասիրելու փոխշահավետ եւ համագործակցության համար հեռանկարային ոլորտները։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024