ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 00:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 17 » Գործընկերության անհրաժեշտությունը երկկողմանի է
14:19
Գործընկերության անհրաժեշտությունը երկկողմանի է

Հայաստանը թարմ ու ավանդապահության երաշխավոր արյուն է Եվրոպայի համար

Եվրոպական քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն իրենք էլ չեն ժխտում, որ եվրոպական հանդուրժողականությունը տարեցտարի ավելի բարենպաստ միջավայր է ստեղծում իսլամական ծայրահեղականության համար։ Այն ավելի տեսանելի ու հավանական է դառնում աֆրիկյան երկրներից փախստականների չդադարող հոսքի ու նրանց կամա թե ակամա հյուրընկալելուց չխուսափող եվրոպական երկրների բաց դռների ֆոնին։ 
Ըստ մամուլի հրապարակումների՝ ծնելիության ներկա մակարդակի եւ ժողովրդագրական ներկա պատկերի պահպանման պայմաններում ընդամենը 40 տարի անց քրիստոնյաները հատկապես Ֆրանսիայում կդառնան փոքրամասնություն։ Ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ նույնպիսի իրավիճակի առաջ են կանգնած նաեւ Ավստրիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում։ Դրա դեմ պայքարի ամենաթարմ օրինակը Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության հաղթանակն է երկրի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
Այս պայմաններում, անկախ օրերս հրապարակային դարձած՝ Հայաստանի Հանրապետություն–Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստից ու բովանդակությունից, կարելի է եզրակացնել՝ միայն Հայաստանին չէ, որ անհրաժեշտ է համագործակցել կամ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, այսինքն՝անհրաժեշտությունը երկկողմանի է, թեպետ տարբեր պատճառներով ու տարբեր չափերով։ Եւ վերը նշված իրավիճակը դրանցից մեկն է։
Ավելի քան կես դար Եվրամիությունից մուտքի հնարավորություն մուրացող Թուրքիան ակնհայտորեն արդեն իսկ ինքն իրեն դուրս է դրել եվրոպական ընտանիքից, եւ հարցական է անգամ Եվրամիության մուտքի դռների մոտ մնալու հնարավորությունը։ Էլ չենք խոսում Եվրամիությանն անդամակցելու մասին, որը նրա պարագայում աստիճանաբար ավելի ու ավելի անհավանական է թվում։ Նրա կրտսեր եւ փոքրոգի եղբայր Ադրբեջանը որեւէ արժանիքով չի էլ բավարարում Եվրամիության չափանիշներին, ավելին, նույնիսկ հավակնում է Թուրքիայի նման հայտնվել Եվրոպայի կողմից մերժվածի կարգավիճակում։ Վերջին իրադարձությունները եւ գնահատականները եվրոպական կառույցներում խոսում են Ադրբեջանի հանդեպ ձեւավորվող, մեղմ ասած՝ դժգոհության մթնոլորտի մասին։
Այս պարագայում, որպես քրիստոնյա, այն էլ հաստատուն արժեքներով ու հիմքերով երկիր, Հայաստանը թարմ ու ավանդապահության երաշխավոր արյուն է Եվրոպայի համար։ 
Բացի այն, որ եվրոպական հիմնական երկրներում հայկական՝ ավանդույթներով ու ձեռքբերումներով հայտնի համայնքների անդամները մեծամասամբ այդ երկրների օրինապահ ու ոմանց պարագայում՝ նաեւ աչքի ընկնող քաղաքացիներ են, Հայաստանի եվրաինտեգրումը լուրջ խոչընդոտ կարող է դառնալ Եվրոպայի այլափոխման դեմ։ Առավել եւս, որ իսլամ ծայրահեղականների համար վերջին ժամանակներում եվրոպական տարածքը դարձել է նվազագույնը վտանգից ժամանակավորապես ծվարելու, իսկ առավելագույնը՝ նաեւ ծայրահեղական գաղափարների տարածման ու ահաբեկչական գործողությունների ծրագրման կամ իրականացման վայր՝ հեռահար նպատակ ունենալով Եվրոպան իրենցով անելը։
Ինչպես Խորենացին էր ասում, «Թեպետ մենք փոքր ածու ենք եւ շատ սահմանափակ թվով եւ շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց եւ այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու եւ հիշատակելու արժանի»։ Հայկական մենթալիտետը, հավատարմությունը քրիստոնեական արժեքներին ու ժառանգությանը կարող են ամրապնդել Եվրոպայի պաշտպանունակությունը, եւ խոսքն այս դեպքում բնավ էլ ռազմական պաշտպանության մասին չէ։
Առիթ ունեցել ենք ասելու, որ Հայաստանը տարածաշրջանում լուրջ պատվար է ահաբեկչության դեմ, հաշվի առնելով այն ահաբեկչամերձ մթնոլորտը, քաղաքականությունը եւ գործողությունները, որ դրսեւորվում են Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցումով մեր երկիրը որոշակիորեն նաեւ պաշտոնապես է ստանձնում այդ դերը՝ դառնալով Եվրամիության հուսալի գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում։ Մանավանդ որ այս առումով եվրոպական ընտանիքը չի կարող տարածաշրջանում վստահել Թուրքիային կամ Ադրբեջանին։ Եւ պարտադիր չէ այդ մասին ուղղակի կամ բացահայտ տողեր որոնել ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ նոյեմբերին ստորագրվելիք տեքստում։ Իրականությունը նաեւ տողերի արանքում է … hhpress.am

Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024