ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 26 » Գործընկերության կարեւորագույն ուղենիշներին հավատարիմ
16:47
Գործընկերության կարեւորագույն ուղենիշներին հավատարիմ

Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ—ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ու արդի հարցերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ եւ պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները։ Նախագահի համոզմամբ, ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ 2017–2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարեւորագույն ուղենիշեր են, եւ դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաեւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները։
Նախագահը ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման գործում մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին եւ կարեւորել պատգամավորների հետ հաճախակի շփումները։
Հանդիպման պատեհ առիթով հանրապետության նախագահը շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Դեյվիդ ՄքԱլիսթերը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին ընդունելության եւ շնորհավորանքի համար՝ իր հերթին ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում մեծ կարեւորություն են տալիս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին եւ շահագրգռված են ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմամբ, կայունության եւ խաղաղության հաստատմամբ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 306 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024