ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 31 » Գործընկերության ու փոխվստահության ոգով /Երկօրյա պետական այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության նախագահը/
12:37
Գործընկերության ու փոխվստահության ոգով /Երկօրյա պետական այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության նախագահը/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ։
Նախագահ Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք։
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։
Նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, նշել է, որ նրա այցը պատմական է, քանզի Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան։
Ընդգծելով, որ հայ—իտալական հարաբերությունների հիմքում ընկած են երկու հնամենի ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք արժեհամակարգը, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի անկախությունից հետո անցած քառորդ դարում հայ—իտալական միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով։
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան մտքեր են փոխանակել հայ—իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դրանք հասցնել որակական նոր մակարդակի։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ—իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել։
«Այսօր Հայաստանը եւ Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմական, միջխորհրդարանական, ռեգիոնալ, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։ Մեր երկրները «բնական գործընկերներ են»։ Մենք կիսում ենք նույն արժեհամակարգը, մեր ժողովուրդները նման են իրենց նիստուկացով, ընտանեկան արժեքներով, հաճախ նաեւ՝ բնավորությամբ, մեզ համար հասկանալի եւ ընկալելի են միմյանց խնդիրներն ու արժեքները։ 
Մենք պատրաստ ենք առավել մեծ ջանքեր ներդնել մեր միջպետական, տնտեսական, գիտական եւ մշակութային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու գործում՝ նպատակ ունենալով այն բարձրացնել որակապես շատ ավելի բարձր մակարդակի»,–նշել է նախագահ Սարգսյանը։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծել է, որ Հայաստանի ու Իտալիայի դարավոր բարեկամական հարաբերությունները ներկայումս զարգացման մեծ ներուժ ունեն։
«Իսկապես հպարտ եմ, որ Իտալիայի առաջին նախագահն եմ, որ այցելում եմ Հայաստան։ Ուրախ եմ, որ իմ այցը համընկնում է Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800—ամյակի հետ։ Երեւանի այս տարիքը ցույց է տալիս պետության հնությունն ու մեր վաղեմի հարաբերությունները։ Մենք նախատեսում ենք աճող համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտներում։ Այս այցը հիմնված է բարեկամական հարաբերությունների վրա, բայց այստեղ ենք նաեւ խթանելու մեր սերտ գործակցությունն այս բոլոր ոլորտներում»,–ընդգծել է նախագահ Սերջիո Մատարելլան։
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, բարձր տեխնոլոգիաների, մշակութային ու գիտակրթական ոլորտներում, եւ ամեն ինչ պետք է անել հարաբերություններն ամրապնդելու համար։
Կողմերը կարեւորել են նաեւ փոխգործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում՝ նշելով, որ խորհրդարանական ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի համար Իտալիայի՝ որպես խորհրդարանական կայացած հանրապետության հարուստ փորձն ու ավանդույթները օգտակար կլինեն։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018