ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 5 » Գործընթացը դեռեւս ավարտված չէ /Գերմանացի պատգամավորն այցելել է Ծիծեռնակաբերդ/
09:49
Գործընթացը դեռեւս ավարտված չէ /Գերմանացի պատգամավորն այցելել է Ծիծեռնակաբերդ/

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ—դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Մեկ տարի առաջ հենց նույն օրը՝ հունիսի 2—ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որի հեղինակներից մեկը հենց Դիթմար Նիթանն էր, ում պայքարը տեւել է տարիներ։
Պատգամավորը վստահ է՝ պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության փաստը կոծկելուն ուղղված բոլոր փորձերը անարդյունք էին, քանի որ, նրա խոսքով, հնարավոր չէր պարզապես թաքցնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը։
«Որպես Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ իմ պարտքն են համարել, որ Գերմանիան ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը՝ հստակ նշելով այդ եզրույթը, այլեւ իր համապատասխանատվությունը 1915 թվականի իրադարձություններում։ Մեզ համար կարեւոր էր իրերն իրենց անուններով կոչելը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով, որ ամբողջական գործընթացը դեռեւս ավարտված չէ։
Դիթմար Նիթանը սա փուլային հաղթանակ է համարում, քանի որ առաջիկայում եւս կան անելիքներ։
«Հետագա տարիների աշխատանքը ուղղված պետք է լինի Գերմանիայում պատմության դասագրքերում թեման ներառելուն։ Դուք գիտեք, թե որքան նյութեր կան Գերմանիայի պետական արխիվներում, եւ այս թեման լուսաբանելու համար դեռ շատ անելիքներ կան»,–ասաց նա։
Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի արձագանքին եւ ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ այժմ Թուրքիայի հասարակությունն իր քայլերով եւ մտածելակերպով շատ ավելի հեռուն է նայում, քան երկրի ղեկավարությունը։
«Անշուշտ, Թուրքիայի կողմից եղել են եւ լինում են ճնշումներ՝ ներազդելու արեւմտյան երկրների քաղաքականության վրա, որտեղ փորձ է արվում ցեղասպանությունը հենց այդ եզրույթով անվանել, բայց մենք գիտենք, որ թուրք հասարակության շրջանում կան մարդիկ, ովքեր գիտեն եւ գիտակցում են իրենց պատմական անցյալը։ Ես ունեմ թուրք ընկերներ, ում հետ անձնական շփումներում պարզ է դառնում, որ իրականում թուրքերը կցանկանային անդրադառնալ իրենց պատմությանը եւ գիտակցում են կատարված հանցագործության փաստը։ Պետք է պարզապես քաջալերել նրանց քայլերը՝ ավելի համարձակորեն անդրադառնալու իրենց պատմությանը»,—նշեց Դիթմար Նիթանը։
Գերմանացի պատգամավորը առաջին անգամն է Հայաստանում։ Նա տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվելու է, ինչից առավել սակայն համարում է պատմական ճշմարտության վերհանումը։
«Անշուշտ այն, ինչ արել եմ, չեմ արել պարգեւի արժանանալու համար։ Ես իմ պարտքն եմ համարել անել ամեն ինչ, որպեսզի այսպես ոչ միայն զոհերի հիշատակը հարգվի, այլեւ հետագայում նման հանցագործությունները կանխվեն»,—ասաց Բունդեսթագի պատգամավորը՝ ցույց տալով գրպանում պահված անմոռուկ կրծքանշանը, որը միշտ պահում է իր մոտ հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ։
Պատգամավորը անկեղծացավ՝ ներկայացնելով իր մտորումները ծաղիկները խոնարհելու ժանանակ։ Նրա խոսքով՝ դրանք այնպիսին էին, որ նույնիսկ ամենափորձառու քաղաքական գործիչը կդժվարանար նկարագրել։
Լրագրողների հետ զրույցի ավարտին էլ Դիթմար Նիթանը եւս մեկ անգամ գնաց անմար կրակի մոտ՝ այս անգամ միայնակ, տեսախցիկներից հեռու։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 268 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024