ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 23.06.2017, 10:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 4 » Գործընթացը լավ էր կազմակեպված /Դիտորդների նախնական գնահատականները ԱԺ ընտրություններին/
16:41
Գործընթացը լավ էր կազմակեպված /Դիտորդների նախնական գնահատականները ԱԺ ընտրություններին/

Խորհրդարանական ընտրությունները դիտարկած դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները երեկ ներկայացրել են իրենց տպավորություններն ու նախնական գնահատականները։
«Խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրությանը եւ ընտրական օրենսգրքին համապատասխան»,–հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը նորմայի սահմաններում էր։ «Բոլոր երկրներում կա այդ երեւույթը։ Չէ՞ որ քաղաքական գործիչները չեն կարող դադարեցնել աշխատանքն ու չհայտնվել հեռուստացույցների էկրաններին»,–հստակեցրել է նա։
Բելառուսի ԿԸՀ ներկայացուցիչ Լիդիա Երմոշինան նշել է, որ ընտրությունների արդյունքները կասկածներ չեն առաջացնում։ Թեպետ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ կային, եւ մի շարք ընտրատեղամասերում տեխնիկական անսարքություններ են եղել՝ «այնուամենայնիվ ես չեմ կասկածում խորհրդարանական ընտրությունների ազնվության մեջ»։ Միաժամանակ նա նշել է, որ նոր օրենսդրությունը ծառայում է քաղաքական ուժին, որը հաղթում է ընտրություններում։ 
ՌԴ դաշնային խորհրդի կոմիտեի անդամ Իգոր Չերնիշենկոն ընդգծել է, որ ինքը համերաշխ է առաքելության ղեկավարի կարծիքի հետ՝ ընտրությունները հետաքրքիր էին։ «Իհարկե, որոշ թերություններ կային, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքի վրա»,–նշել է նա։
Առաքելության անդամները նաեւ կարծիք են հայտնել այն մասին, որ ընտրությունները կազմակերպված են եղել շատ պարզ՝ երկրի օրենսդրությանը համապատասխան, եւ իրենց առաքելության իրականացման ընթացքում նրանք ոչ մի բողոք չեն ստացել։
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, որ ԱՊՀ առաքելության կազմում մասնակցել է ընտրությունների մոնիթորինգին, դրական է արտահայտվել խորհրդարանական ընտրությունների մասին։
«Արդեն հայտնի արդյունքները որոշակի հույս են ներշնչում, որ Հայաստանում կայունությունը սպառնալիքի տակ չէ։ Քաղաքական առումով ընտրությունները Հայաստանի հանրապետական կուսակցության եւ նրա դաշնակից Դաշնակցության համար հաղթական էին։ «Ծառուկյան» դաշինքը դժվար թե բողոքի ընտրողների կողմից անուշադրությունից՝ ինչպես եւ սպասվում էր, դառնալով ըստ նշանակության երկրորդ քաղաքական ուժը»,–նշել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ դիտորդները բծախնդրորեն եւ մանրամասն ուսումնասիրել են նոր ԸՕ—ն, որն ինովացիոն բնույթ ունի։ «Նոր օրենսդրությունը կոչված էր խախտումների բացառմանը։ Այս իմաստով Հայաստանը գովասանքի է արժանի։ Իհարկե, ընտրությունները չանցան առանց խախտումների եւ դիմումների։ Բայց ես բացարձակապես համոզված եմ, որ դրանք վերջնական պատկերի վրա չեն ազդում»,–նշել է Զատուլինը։
Նա նշել է, որ քաղաքական առումով ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը շահագրգռված չեն ընտրություններից հետո իրավիճակի սրմամբ։ Նրա խոսքով՝ չնայած նախընտրական արշավի ժամանակ փողոցային պայքար սկսելու զանազան հայտարարություններ են հնչել Հայաստանում, ինչպես եւ ԱՊՀ—ի շատ երկրներում, հանրապետության բնակչության կողմից իրավիճակի սրման մանդատ չի տրվել։ Այս կապակցությամբ Զատուլինը հիշեցրել է, որ ներկայիս ընտրությունները Հայաստանում կառավարման նոր մոդելին անցնելու առաջին փուլն է, գործող իրշխանության ե՛ւ կողմնակիցները, ե՛ւ հակառակորդները շահագրգռված են երկրորդ փուլի նախապատրաստմամբ եւ չեն ցանկանում ժամանակից շուտ միմյանց համար խնդիրներ ստեղծել։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասկեն՝ ներկայացնելով դիտորդական առաքելության արդյունքները, նշել է, որ 2015—ի դեկտեմբերին ընդունված Սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրական համակարգը մի քանի կարեւոր քայլեր է կատարել։ Իշխանություններն ընտրողներին տեղեկացրել են նոր օրենսդրության եւ քվեարկության ընթացակարգերի մասին։
«Ձեր երկիրը, ձեր խորհրդարանը մեծ ջանք է գործադրել բարեփոխումներ իրականացնելու ուղղութամբ։ Պետք է դրվատել սահմանադրական բարեփոխումը, ընտրական օրենսգիրքը քաղաքական լայն համաձայնությամբ ընդունելու քայլը»,–ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր եւ ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը՝ ներկայացնելով ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական զեկույցը։
Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը պետք է իրավական դաշտից անցնի դիրքորոշումների վարքագծի, վերաբերմունքի փոփոխության։
«Քվեարկության օրը հանդարտ էր, խաղաղ, ընդհանուր առմամբ ընտրական գործընթացները պահպանվել են, գրանցող սարքերն արդյունավետորեն աշխատել են»,–ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը՝ ներկայացնելով  առաքելության նախնական եզրակացությունները։
«Հայաստանում ընտրական բողոքների քննարկման նկատմամբ մեծ վստահություն չի դիտարկվում»,—նկատել է Յան Պետերսենը։
Նրա խոսքով՝ նախկինում անցկացված ընտրական իրավունքի բարեփոխումները մեծացրել են քվեարկության գաղտնիության պաշտպանվածությունը, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու վերաբերյալ հնչող տեղեկատվությանը։
Նա նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Հայաստանում կմնա մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամփոփել է ընտրությունների անցկացման ընթացքում իրենց կողմից արձանագրված խախտումների նախնական տվյալները։
Նախաձեռնության ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանը նշել է, որ արձանագրվել է քվեարկության նախապատրաստման, ընթացքի եւ ընդհանուր բնույթի 1918 խախտում, որոնք դեռեւս ստուգման փուլում են։
Ներկայացուցիչներից Հերիքնազ Տիգրանյանը ուշադրություն է հրավիրել բարդացված քվեարկության կարգի վրա, որը խնդիրներ էր առաջացնում ոչ միայն ընտրողների, այլեւ վերահսկողություն իրականացնող դիտորդների կամ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, քանի որ դանդաղեցման հետեւանքով առաջանում էին կուտակումներ։
«Ակնհայտ էր ազատ կամքի նկատմամբ վերահսկողության հանգամանքը, բազմաթիվ էին դեպքերը, երբ ընտրողները տեղամասում հայտարարում էին իրենց քվեարկությունը, չօգտագործած քվեաթերթիկները դուրս էին բերում»,–ասել է նա։
Նա նշել է, որ գրանցվել են նաեւ ընտրակաշառքի դեպքեր. թեեւ 5—ն են արձանագրել, սակայն, նրա խոսքով, դա այն խախտումն է, որ ընտրության արդյունքի կամ ելքի վրա ազդող գործոն է, ինչն անթույլատրելի է։
Նախաձեռնության ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանն էլ ընդգծել է, որ սրանք չափազանց նախնական դիտարկումներ են։
«Բազմաթիվ հաղորդումներ շարունակում են ճշտվել, եւ ակնկալում ենք տվյալներ նաեւ արդյունքների ամփոփման փուլում»,–ասել է նա։
Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով Հայաստանում է դիտորդական առաքելությամբ, ամփոփելով աշխատանքն ասել է, որ դրական միտումներ է նկատել, սակայն նշել է, որ ժողովրդավարությունը մկան է, որը վարժության կարիք ունի, այն պետք է շարունակաբար վարժեցնել, եւ մենք դեռեւս շատ աշխատանք ունենք այդ ուղղությամբ։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, դիտորդ Արսինե Խանջյանն ասել է, որ կուտակումներ կային բոլոր ընտրատեղամասերում։ 
«Անտեղյակություն կար, շփոթում գործընթացի նկատմամբ, քվեարկողները հստակ չգիտեին՝ ինչպես օգտագործել ծրարները, թղթիկները, ինչպես օրինակ՝ զինվոր, որ չգիտեր ինչպես օգտագործեր, դուրս էր եկել խցիկից, նորից տվեցին, բայց ընդհանրապես չքվեարկեց»,–ասել է նա։
Ամերիկահայ ռոք երաժիշտ, խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ այցելել է 12 ընտրատեղամաս։ Նա նշել է, որ իր համար բարդ էր անանունություն պահպանել, հետեւաբար իր ներկայությունը գուցե օգնում էր կանխել խախտումը մինչեւ դրա արձանագրվելը։
Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Երեւան քաղաքի, Արարատի եւ Կոտայքի մարզերի 15—ից ավելի ընտրատեղամասերում։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 8 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017