ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 15 » Գրանցումը՝ հնգօրյա ժամկետում /ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ/
14:23
Գրանցումը՝ հնգօրյա ժամկետում /ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ/

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ նոյեմբերի 14—ը՝ ժամը 18—ը։
Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն եւ կուսակցությունների 2 դաշինք։
«Իմ քայլը» դաշինքի փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշել է, որ որպես հեղափոխական թիմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Իմ քայլը» դաշինքով։ «Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ։ Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության եւ Ազգային ժողովի անդամները»,–մանրամասնել է Կոստանյանը։
Նա շեշտել է, որ ցուցակը համարում են հեղափոխական իր ողջ տրամաբանության մեջ. «Ցուցակում մի շարք անձանց ներգրավվածությունը պայմանավորված է այն հայտարարություններով, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը։ Մասնավորապես, Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի ներգրավումը պայմանավորված է հենց այդ հայտարարություններով»։
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ իրենց ցուցակում անձանց ներգրավելով՝ հաշվի են առել նրանց անցած ճանապարհը, պրոֆեսիոնալիզմը. «Մենք ինչպես մերժել ենք, այնպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների մեխանիզմը։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»։ Դաշինքի առաջին հինգ անուններն են՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան։
ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը։
Առաջին եռյակում են նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
Համամասնական ցուցակում ընդգրկված է 152 անձ, որոնցից 22—ն անկուսակցական են։
«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը։
Դաշինքը ձեւավորվել է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից։ Ցուցակում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդին կհաջորդեն «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հանրապետությունից»՝ Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։
«Քրիստոնյա—ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Լեւոն Շիրինյանը։ Նորաստեղծ կուսակցության նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկրորդ համարը լինելու է Մարիամ Մանուկյանը, երրորդ համարը՝ Գեւորգ Հովսեփյանը, չորրորդը՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդը՝ Լեւոն Թումանյանը։ «Լեւոն Թումանյանը ֆինանսիստ է, մենք խորհրդարանում մեր աշխատանքները ցանկանում ենք սկսել ֆինանսական ռեֆորմից»,–ասել է Շիրինյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։
Ինչպես հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը, կուսակցության համամասնական ցուցակում ներգրավված է 178 անձ։
Առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ Միքայել Մելքումյանի, Արթուր Գրիգորյանի, Նաիրա Զոհրաբյանի, Տիգրան Ուրիխանյանի անունները։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը լրագրողներին ասել է, որ իրենք մերժում են ռեյտինգային համակարգը, բայց եւ հետաքրքիր թեկնածուներ ունեն։
Նա ներկայացրել է նաեւ իրենց ցուցակի առաջին 5 համարների անունները՝ Սուրեն Սահակյան, Արտակ Կիրակոսյան, Ռուզաննա Տորոզյան, Արեգ Թադեւոսյան, Հայկ Սահակյան։
«Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է, երրորդը 1.in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն է, չորրորդը՝ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, հինգերորդը՝ Տարոն Սիմոնյանը։
Կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշել է, որ իրենք ձեւավորվելիք խորհրդարանում հավակնում են լինել ընդդիմություն եւ հակակշռել գործող իշխանությանը։ «Մենք կարծում ենք, որ հին ուժերն այս խորհրդարանում տեղ չեն ունենալու»,–ասել է նա։
ՀՀԿ—ն համաձայն չէ այս կարծիքի հետ։ Այս կուսակցությունը հրապարակել է պատկառելի համապետական ցուցակ, որում ընդգրկված է 125 պատգամավոր։
Առաջին հնգյակն ունի հետեւյալ դասավորությունը՝ Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան։
«Սասնա ծռեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 33 համարները։
Ցուցակը գլխավորում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, նախընտրական շտաբի պետը Ժիրայր Սեֆիլյանն է։
Նշենք, որ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 175 թեկնածու։
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ ԿԸՀ—ում փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ Կուսակցության առաջնորդին հաջորդում են Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը։
«Մենք պաշտպանել ենք հեղափոխությունն ու շարունակելու ենք պաշտպանել, սակայն մեր կուսակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները, տեսակետները»,–ասել է նա։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018