ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Գյուղացին պետք է հավատա հողին /Նշեց ՀՀԿ առաջնորդը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ/
14:50
Գյուղացին պետք է հավատա հողին /Նշեց ՀՀԿ առաջնորդը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ/

Քարոզարշավի շրջանակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ Արարատի մարզի Այնթապ համայնքում հանդիպեց ընտրողների հետ։ Նա նշեց, որ ՀՀԿ նպատակն է ուժեղ, կայուն եւ բարեկեցիկ գյուղի ստեղծումը։
«Մի շարք օբյեկտիվ պատճառներով ՀՀԿ—ն հնարավորություն չունեցավ ամբողջապես իրականացնել իր առջեւ դրված ծրագրերը։ Ինչպես հայտնի է, միջազգային ֆինանասատնտեսական ճգնաժամի հետեւանքով տուժեց նաեւ Հայաստանը։ Գործադրելով լրջագույն ջանքեր՝ մենք կարողացանք դիմակայել դրան՝ միաժամանակ չկրճատելով ոչ մի սոցիալական ծրագիր։ Ընդհակառակը, որոշ դեպքերում մենք կարողացանք ավելացնել սոցիալական հարցերի կարգավորման համար նախատեսված միջոցները»,–ասաց ՀՀԿ ղեկավարը։
Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում Սերժ Սարգսյանը հորդորեց նրանց՝ հավատով լցվել սեփական ուժերի, սեփական քվեի ու ապագայի նկատմամբ։
Հայանիստում երկրի ղեկավարը հանդիպեց «Գարդման հայրենակցական միության» անդամների եւ համայնքի բնակիչների հետ։ Այստեղ կուսակցության ղեկավարը նշեց, որ գյուղացին պետք է հավատա հողին, քանզի հողը կարող է կերակրել բոլորին։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել գյուղատնտեսությունը զարգացնելու համար։
ՀՀԿ ղեկավարն այցելեց նաեւ մարզի Ավշար համայնք, որից հետո Արարատ քաղաքի կենտրոնական հրապարակում  հանդիպեց տեղի բնակիչների հետ։
«Շնորհիվ Արարատի քաջ զավակների, մենք ապացուցեցինք, որ Արցախը մերն է ու մերն է մնալու. մեծ պատիվ է լինել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենիքում»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Վեդիի ամֆիթատրոնի դիմաց կայացած բացօթյա հանրահավաքում հանդիպեց քաղաքի բնակիչների հետ։ ՀՀԿ առաջնորդը կոչ արեց Վեդիի բնակիչներին՝ քվեարկել թիվ 18 ընտրատարածքի մեծամասնականով «Դաշնակցության» կողմից առաջադրված, անկուսակցական Արայիկ Գրիգորյանի օգտին։
Այցելության վերջին կետը մարզկենտրոն Արտաշատն էր. քաղաքային հրապարակում երկրի նախագահին դիմավորեցին արտաշատցիները եւ հարակից համայնքների բնակիչները։
«Հնագույն ժամանակներից այս քաղաքն առանձնացել է իր աշխատասիրությամբ։ Այժմ էլ դուք շարունակում եք այդ ավանդույթը։ Մի շարք ցուցանիշներով այս մարզն ու այս քաղաքն առաջատարներից են։ Սա ամենագազաֆիկացված մարզն է, սակայն մենք այդքանով չենք սահմանափակվելու, ու մարզը հետագայում դառնալու է ավելի բարեկեցիկ»,–նշեց Սերժ Սարգսյանը։
Արտաշատում ՀՀԿ ղեկավարը հանդիպեց եւ զրուցեց հրապարակում հավաքված քաղաքացիների հետ։ hhpress.am
Ա.  Գ.
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 556 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024