ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 20 » ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկը կարդիականացվի /Վերազինման աշխատանքները կընթանան փուլ առ փուլ/
15:21
ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկը կարդիականացվի /Վերազինման աշխատանքները կընթանան փուլ առ փուլ/

Կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը նախատեսում է երկարաձգել 10 տարով եւ աշխատանքներն իրականացնել Ռուսաստանից ներգրավվելիք վարկի միջոցով։ 
Նշենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծը։ ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ 
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ—ն եւ «Ռոսատոմ սերվիսը» ստորագրել են «Սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» աշխատանքների իրականացման պայմանագիր։ Քանի որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միեւնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, ուստի երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։
Նշենք, որ ՀԱԷԿ—ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է։ «Ռոսատոմը» հայ մասնագետների եւ փորձագետների հետ համատեղ համաձայնել է աշխատել ծրագրի շուրջ՝ երկարաձգել ատոմակայանի գործունեությունը մինչեւ 2026 թ.։ Ակնկալվում է, որ աշխատանքները կսկսվեն 2017—ի գարնանը։ Այդ նպատակով Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին է տրամադրել 270 մլն ԱՄՆ դոլար վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ։
Մամուլում շրջանառվող այն լուրերը, թե որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում, իրականությանը չեն համապատասխանում։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մեկնաբանել է, որ Հայկական ԱԷԿ—ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան։ Ավելին՝ խնդիրներ չկան նաեւ ՌԴ—ից այս ուղղությամբ տրամադրված ֆինանսական ռեսուրսների ապահովման հետ։
Արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ—ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի եւ «Ռոսատոմ սերվիսի» մասնագետները։ Հավելենք, որ ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա փետրվարին։ Իսկ նախորդ տարվա հունիսին «Ռոսատոմ սերվիս» ԲԸ—ն եւ «ՀԱԷԿ» ՓԲԸ—ն ստորագրել են համաձայնագիր արդեն աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագիր երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար։
Նշենք, որ «Ռոսատոմ սերվիս» ԲԸ—ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է։ Ընկերությունը օտարերկրյա ատոմակայաններին մատուցում է շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով։
Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է։ Արտասահմանյան շուկաներում «Ռոսատոմ սերվիս» ԲԸ—ի պատվերների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերությունն արդեն հասցրել է իր տեղը գրավել աշխարհի 11 շուկաներում՝ սպասարկելով Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող 37 գործող ատոմակայաններից 22—ը։


Ատոմակայանը  կվերակառուցվի  հնարավորինս սեղմ  ժամկետում
 

«Ռոսատոմ սերվիս» ընկերության ներկայացուցիչները մեզ հետ զրույցի ընթացքում անդրադարձան տուրբոգեներատորների եւ այդ սարքավորումների արդիականացման հարցերին։ «Ռոսատոմ սերվիս» ընկերության հայաստանյան նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովի տեղեկացմամբ, այժմ նախատեսվում է ՀԱԷԿ—ում համակարգերի մի ամբողջ համալիր արդիականացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուկայում կան այդ համակարգերն ու սարքավորումներն արտադրող եւ մատակարարող բազմաթիվ ընկերություններ։
«Մենք կփորձենք ՀԱԷԿ—ի արդիականացման համար վերջին տեխնոլոգիական ինովացիոն որոշումներին ու առաջարկներին համապատասխան եւ հնարավորինս մատչելի գներով սարքեր արտադրող ընկերությունների ընտրել, որոնք էլ հետագայում կմասնակցեն մրցույթին»,— նշեց Վլադիմիր Բրեդովը՝ հավելելով, որ առաջիկայում կհայտարարվի մրցույթ եւ կընտրվեն ատոմակայանի համար առավել արդյունավետ տեխնոլոգիական լուծումներ առաջարկող կապալառուները։ Մատակարարների թվում կլինեն նաեւ միջազգային հանրահայտ ընկերություններից մասնավորապես «Սիմենսը», «Ջեներալ էլեկտրիկը», «Ալսթոն» եւ այլ ընկերություններ։ Ինչ վերաբերում է մրցույթի անցկացման պայմաններին, ապա «Ռոսատոմ սերվիս» ընկերության հայաստանյան նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը նշեց, որ մրցույթն անցկացվելու է ընկերության միջոցով եւ ընդհանուր չափորոշիչներով։
Մրցույթի անցկացման բոլոր գործընթացներն ու դրան առնչվող փաստաթղթերը հասանելի են լինելու հանրությանը։ Այդ տեղեկատվությունը տեղադրվելու է համապատասխան առցանց հարթակներում եւ «Ռոսատոմ սերվիս» ընկերության պաշտոնական կայքում։
Սեպտեմբերին արդեն երկրորդ էներգաբլոկի շահագործման դադարեցման աշխատանքներ կիրականացվեն, որից հետո կսկսվեն հիմնական աշխատանքները։
Հայկական ԱԷԿ—ի շահագործման ժամկետների երկարացման համար սովորաբար 5 տարի աշխատանքային ժամկետը համարվում է ոչ բավարար, քանի որ սովորաբար ատոմակայանների կենսունակության երկարացման նպատակով իրականացվող վերազինման եւ արդիականացման համար առնվազն 10 տարի է պահանջվում, մինչդեռ Վլադիմիր Բրեդովի հավաստիացմամբ՝ Ռուսաստանում այդ գործընթացը 10—12 տարի է տեւում։
ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է անփոխարինելի հիմնական սարքավորումների՝ ռեակտորի, գլխավոր ցիրկուլյացիոն խողովակաշարի, գեներատորի եւ այլն, համալիր հետազոտություն։ «Այդ սարքավորումները կայանի անվտանգության համար առաջնային են, եւ դրանց սարքին լինելը ատոմակայանի անվտանգության երաշխիքն է։ Հետազոտության շնորհիվ կտրվի երկրորդ էներգաբլոկի շահագործման անվտանգությունը հիմնավորող հաշվետվություն» — ասաց Վ. Բրեդովը։
Մրցույթին խրախուսվելու է նաեւ հայկական ընկերությունների մասնակցությունը։ Ռուս գործընկերոջ տեղեկացմամբ, իրենք նպատակադրված են հնարավորինս շատ հայկական ընկերությունների ներգրավել մրցույթում, որպեսզի հնարավորություն ընձեռվի նաեւ տեղական ներուժով նախագիծն իրականացնել։


Կբարձրանա  էլեկտրաէներգիայի  արտադրողականությունը
 

Ինչ վերաբերում է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով նախատեսված արդիականացման, վերազինման աշխատանքների ժամանակացույցին, ապա ըստ ՀԱԷԿ—ի գլխավոր ինժեներ Արթուր Վարդանյանի, այժմ իրականացվում է աշխատանքների առաջին փուլը։ Ի՞նչ է այն ենթադրում։ Նախատեսվում է աշխատանքների համալիր գործողություն, որոնց մեջ ներառված են կայանի անվտանգությունը բարձրացնելու գործընթացներ։ Դրանք որոշ անվտանգության համակարգերի արդիականացման աշխատանքներն են, որոնք կիրականացվեն հստակ ժամանակացույցով։ Առաջին փուլով նախատեսված է նաեւ իրականացնել էներգաբլոկի համալիր ուսումնասիրություն, շինությունների եւ կառույցների նախնական գնահատում, համալիր եւ գործիքային հետազոտություն։
Արթուր Վարդանյանը վստահեցնում է, որ ԱԷԿ—ի էլեկտրաէներգիայի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով եւս աշխատանքներ են իրականացվելու որոշ սարքերի համակարգերի արդիականացման կամ փոխարինման միջոցով։
Ներկա դրությամբ ատոմակայանի էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում է 360—380 մՎտ, առավելագույնը յուրաքանչյուր գեներատոր արտադրում է 200 մՎտ էլէներգիա։ Սակայն ատոմակայանի վերակառուցումից հետո փորձագետներն ակնկալում են յուրաքանչյուր գեներատորի արտադրողականությունը հասցնել մոտ 236 մՎտ—ի։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ կայանը կարտադրի մոտ 460 մՎտ էլեկտրաէներգիա՝ վառելիքի նույն ծախսի պարագայում։
Անվտանգության երաշխիքը եւս ռուսական կողմն ապահովում է։ Ըստ Վլադիմիր Բրեդովի, Ռուսաստանում հայկական ատոմակայանի նույն սերնդի ու կառուցվածքի ատոմակայանների շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների արդյունքում անվտանգությունը մի քանի տասնյակ անգամ բարձրանում է։
Հավելենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1980թ.՝ շահագործման նախագծային 30 տարի ժամկետով։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024