ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 2 » ՀԱԷԿ. որ ամեն ինչ արվի ճիշտ ժամանակին
10:20
ՀԱԷԿ. որ ամեն ինչ արվի ճիշտ ժամանակին

Հայաստանը «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագիր ունի։ ՌԴ աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացմանն ուղղված միջոցառումների համալիր իրականացման ծրագիրը երեկ գործադիրի հավանությանն արժանացավ։ Քանի որ հարցը չմանրամասնվեց, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից փորձեցինք ճշտել՝ գլխավորապես ինչի մասին է խոսքը։
Նախ ասենք, որ նշված ծրագիրն իրականացվում է 2014թ. դեկտեմբերի 20—ի՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5—ի՝ այդ երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրերի շրջանակներում։ Երկարաձգման ծրագիրն իրագործելու համար, ինչպես գիտենք, համալիր հետազոտություն էր արվել։ Դրա արդյունքների ու էներգաբլոկի գոյապաշարը որոշող հիմնական համակարգերի ու սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքների վերլուծության հիմամբ ճշտվել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, կատարման ժամկետները։ Նաեւ բացահայտվել են այս ուղղությամբ հիմնական ռիսկերը։
Իսկ վերլուծության հիմնական եզրակացությունները, նախարար Աշոտ Մանուկյանի տեղեկացմամբ, հետեւյալն են. նախ՝ 2012—2015թթ. նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների/մատակարարումների ցանկը զգալիորեն ընդլայնվել է։ Ցանկի ընդլայնումը մեծապես պայմանավորված է արդիականացման նախագծի մշակման եւ սարքավորումների փոխարինման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ծրագրում անմիջապես էլեկտրաէներգիայի արտադրման համակարգերի (տուրբիններ, գեներատորներ, տրանսֆորմատորներ, հովացման աշտարակներ) արդիականացման աշխատանքների ընդգրկումով։ Նկատենք, որ հենց այս բաղադրիչը չափազանց կարեւոր է հայկական ատոմակայանի՝ որպես էներգաարտադրող ընկերության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Էներգաբլոկի ելքային հզորության բարձրացման (առանց միջուկային վառելիքի ծախսի ավելացման) շնորհիվ զգալիորեն կմեղմացվի վարկի վերադարձման բեռի ազդեցությունն էլեկտրական էներգիայի սակագնի վրա (այս մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք)։
Երկրորդ եզրակացությունն այն է, որ ծրագրի հիմնական խնդիրները կապված են սարքավորումների եւ համակարգերի արդիականացման ու փոխարինման նպատակով կատարվող նախագծման, շինմոնտաժման ու գործարկման—կարգաբերման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ պատվերների տեղադրման գործընթացի կազմակերպման հետ։ Եվ, բնականաբար, այս աշխատանքները հնարավոր են միայն անմիջապես սարքավորումների եւ դրանց փոխարինման ու արդիականացման նախագծերի առկայության դեպքում։ Ուստի, պատվիրված սարքավորումների գործարկումն ամբողջությամբ ապահովող պայմանագրերի բացակայությունը ներկա պահին օբյեկտիվորեն բացատրելի է։ Սակայն ժամանակի սղությունն ստեղծում է ծրագրի արդյունավետ իրականացման համար լուրջ ռիսկեր։
Ծրագիրն իրագործելու համար ՀԱԷԿ—ի (պատվիրատու) եւ «Ռուսատոմ սերվիսի» (կապալառու) միջեւ 2015թ. հունիսի 1—ին ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում ստորագրվել են 43 լրացուցիչ համաձայնագրեր՝ ընդհանուր շուրջ 141,8 մլն ԱՄՆ դոլար գումարի արժողությամբ։ Այժմ ամփոփիչ պլանով նախատեսված մատակարարումների համար անհրաժեշտ է շատ կարճ ժամկետներում՝ 2018թ. ապրիլի 30—ից ոչ ուշ, կնքել շուրջ 95 լրացուցիչ համաձայնագրեր՝ 158 մլն դոլար արժողությամբ (տրամադրված վարկի եւ դրամաշնորհի առկա մնացորդային միջոցներն են դրանք)։
Ներկայումս գնման ընթացակարգերն անվերապահորեն կազմակերպվում են «Ռուսատոմ սերվիսի» կողմից։ Գնման ընթացակարգի ստանդարտ սխեման 2–3 ամիսների ընթացքում է լինում՝ այն էլ ամենաբարենպաստ պայմանների դեպքում (երբ բողոքներ ու դիմումներ չեն լինում)։ Լրացուցիչ համաձայնագիր կնքելու հետ կապված հետագա գործողությունների կատարման համար կպահանջվի եւս 1.5–2 ամիս։ Դե, ասենք, մինչեւ համաձայնագիրը հաստատվի, ՀՀ եւ ՌԴ իրավասոիրավասու մարմինները հաստատեն, «Ռուսատոմ սերվիսը» ենթակապալառուի հետ պայմանագիր կնքի, ֆինանսավորումը բացվի եւ այլն։ Առավել բարդ իրավիճակներում բոլոր այս ընթացակարգերը խլում են 6—10 ամիս, կամ նույնիսկ գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, եւ ամբողջ գործընթացը ստիպված կրկնվում է։
Միջազգային նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով առաջարկվող Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեւողությունը կազմում է 8—10 տարի, որից 5—6 տարին հատկացվում է էներգաբլոկը շահագործման լրացուցիչ ժամկետին նախապատրաստելուն (անհրաժեշտ աշխատանքների/մատակարարումների կատարում)։ Հայկական ԱԷԿ—ի համար այս ժամկետը կրճատված է մինչեւ 2—3 տարի (համաձայնագրերի գործողության ավարտը 2019թ. դեկտեմբերի 31—ն է)։ Հասկանալի է, որ այս պայմաններում գործող ընթացակարգը դառնում է ոչ արդյունավետ։
Ուստի, խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է, որ ՀԱԷԿ—ն ու «Ռուսատոմ սերվիսը», որպես լիազորված կազմակերպություններ, տրամադրված վարկի եւ դրամաշնորհի առկա մնացորդային միջոցների շրջանակներում ստորագրեն շրջանակային պայմանագրի երկու լրացուցիչ համաձայնագրեր (ՄՄԼՀ)։ Եվ դրանցից մեկը պետք է կնքվեր ոչ ուշ, քան 2018թ. փետրվարի 1–ը, ելնելով պլանավորվող հիմնական աշխատանքների (այդ թվում անվտանգության 2—րդ դասի համակարգերի եւ սարքավորումների արդիականացում) յուրահատկությունից, որոնք պահանջում են իրականացնել մի շարք նախապատրաստական միջոցառումներ։ Եվ ՄՄԼՀ—ներով իրականացվող ծրագրի գինը ամբողջական ու սահմանային կլինի՝ հաշվարկված ծրագրի կատարման ողջ ժամանակահատվածի համար։ Իհարկե, ծրագրի իրագործման ընթացքում այն ենթակա է ճշգրտման՝ հաշվի առնելով անցկացվող գնման ընթացակարգերը։ Ծրագրի աշխատանքների կատարման վրա չծախսված միջոցներն էլ խնայողություն չեն համարվի եւ կուղղվեն ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ 2014թ. դեկտեմբերի 20—ին կնքված համաձայնագրով նախատեսված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկի երկարացման ծրագրին։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 840 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024