ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 28 » ՀԱԷԿ—ը էներգետիկ անվտանգության ապահովման միակ աղբյուրն է /Հայաստանը մտածում է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալ/
13:24
ՀԱԷԿ—ը էներգետիկ անվտանգության ապահովման միակ աղբյուրն է /Հայաստանը մտածում է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալ/

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա է կետ նաեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման վերաբերյալ, որը վերջին շրջանում բազում շահարկումների առիթ էր դարձել՝ ընդհուպ ատոմակայանի փակման մասին խոսակցությունները։ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15—րդ նիստի ընթացքում Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց։ Նրա խոսքով՝ համաձայնագրով խոսվում է ոչ թե ՀԱԷԿ—ի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկը շահագործումից դուրս բերելու մասին։ 
«Ատոմակայանի փակման ու նոր հզորությամբ փոխարինելու մասին ինֆորմացիան, որին տիրապետում եք, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը ոչ թե ատոմակայանի փակման, այլ 1976թ. շահագործման հանձնված առաջին էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու մասին է, այսինքն՝ այն այլեւս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու։ Ընդհակառակը, աշխատանքներ են տարվում 1980թ. շահագործման հանձնված երկրորդ էներգաբլոկի կյանքի տեւողությունը երկարացնելու ուղղությամբ, որի նախագծային ժամկետը լրացել է։ Գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ»,–ասաց Վ. Պետրոսյանը։
ԱԷԱԽ գործադիր քարտուղարը տեղեկացրեց, որ միջոցառումների արդյունքում նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել առայժմ տասը տարով, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է. «Ինչ վերաբերում է արեւային եւ այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրների զարգացմանը, ապա դրանք անհրաժեշտ են Հայաստանին, բայց ներկայումս ատոմակայանը շարունակում է մնալ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման միակ աղբյուրը»։
Վ. Պետրոսյանը շեշտեց, որ    Հայաստանը մտածում է միջին կամ ցածր հզորության նոր միջուկային էներգաբլոկ ունենալու մասին, եւ առաջիկա 2—3 տարիներին մի քանի երկրում առաջարկվող տարբերակներից ընտրություն կկատարի ու կունենա նոր էներգաբլոկ. «Մենք միշտ հայտարարել ենք, որ ատոմակայանի կյանքի տեւողությունը երկարացնում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ այլ այլընտրանքային աղբյուր չունենք։ Երկրորդ էներգաբլոկի կյանքը տասը տարով երկարացնում ենք, բայց չենք մոռանում նոր միջուկային էներգաբլոկի մասին։ Նոր էներգաբլոկ ունենալը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ կշահագործվի ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկն ու ինչ ֆինանսավորում կլինի»։
Ներկայումս առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս է բերվում, իսկ երկրորդի շահագործման երկարացման համար Հայաստանը ռուսական կողմից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ եւ 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել. «Առաջին անգամ ենք փորձում երկարացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, որի նախագծային շահագործման ժամկետն ավարտվել է 2016—ի սեպտեմբերին։ Մի շփոթեք դա նրա հետ, որ 1989 թ. երկրորդ էներգաբլոկը կանգնեց եւ շահագործվեց 6 տարի հետո։ Դա շահագործման ժամկետի երկարաձգում չէր, այլ կանգնած բլոկի վերաթողարկում։ Բացի այդ, առաջին էներգաբլոկի ռեակտորի առանձին հանգույցներ, որոնք տեխնիկապես շատ լավ վիճակում են, տեղափոխվելու են երկրորդի վրա»։ 
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարն իր հերթին փաստեց՝ եթե ԱՄՆ—ում ռեակտորի կյանքն ի սկզբանե գնահատվում է 40 տարի, որը հնարավոր է երկարաձգել եւս 20 տարով՝ հասցնելով 60 տարվա շահագործման, ապա Սլովակիայում ու Հայաստանում շահագործման սկզբնական ժամկետը 30 տարի է՝ հնարավորություն ունենալով եւս 10 տարով երկարաձգելու։ 
Դրանից հետո, դատելով էներգաբլոկի կոնկրետ վիճակից, կարելի է որոշել՝ պե՞տք է շարունակել շահագործելը, թե՞ ոչ. «Միջազգային տարբեր առաքելությունների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ—ի փորձագետները չեն կարող բացարձակ երաշխիքներ տալ, որ ատոմակայանի աշխատանքը 100 տոկոսով անվտանգ է, բայց նրանք կարող են անվտանգությունը բարելավող խորհուրդներ տալ։ Հայաստանի ատոմակայանն անցնում է անվտանգության վերանայումներն ամեն տարի՝ անգամ 1995 թվականից առաջ, իսկ անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են տարբեր փուլերում՝ պլանավորման, կատարման եւ ավարտման։ Կարող եմ հաստատել, որ Հայաստան են գալիս բազմաթիվ միջազգային առաքելություններ։ Եվ բոլոր այն երկրներում, որտեղ ատոմակայան է շահագործվում, էներգաբլոկի շահագործման երկարաձգումը ստանդարտ գործընթաց է»,—շեշտեց մասնագետը։
ԱԷԱԽ նախագահի համոզմամբ՝ կարեւոր է այն, որ տեխնիկական վերանայումների ժամանակ ամբողջությամբ զննության են ենթարկվում ատոմակայանի բոլոր բաղադրիչները. այդ գնահատման հիման վրա որոշում է կայացվում՝ արդյոք այս կամ այն բաղադրիչը կարո՞ղ են թողնել տեղում, թե՞ փոխարինել. «Կարեւորն առաջնային կոնտուրի, փականների ու խողովակաշարերի զննումն է, որը կատարվում է 100 տոկոսով։ Այս ամենի օգուտը այն է, որ մանրամասն զննության են ենթարկվում բոլոր բաղադրիչները ու կարիքի դեպքում՝ փոխարինվում»։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 787 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024