ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 25 » Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը /Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները սպասելի էին/
09:35
Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը /Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները սպասելի էին/

Սեպտեմբերի 23—ին տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30—ին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 475 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 370365 ընտրող՝ ընտրության իրավունք ունեցողների 43,65 տոկոսը։
Բոլոր տեղամասերում կատարված հաշվարկով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը։
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը։
Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է։ «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը։
ՀՅԴ—ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը։ ՕԵԿ—ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը։ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը։ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը։ «Երեւանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը։ «Երեւանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը։ «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը։ «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոսը։
Այսպիսով, Երեւանի ավագանու կազմում կընդգրկվեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լույս» դաշինքը։
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ միացմամբ շնորհավորել է Հայկ Մարությանին, մաղթել արդյունավետ աշխատանք Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ ՀՀ վարչապետը շնորհավորել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին։
«Սա չափազանց կարեւոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքի համար։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս ընտրությունների կապակցությամբ, որովհետեւ այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ որեւէ պարտադրանք եւ հանգիստ կարող էր գնալ ընտրատեղամաս ու կատարել իր քաղաքացիական պարտքը»,–ասել է նա։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին վստահության համար եւ ընդգծել, որ վերադառնալուց հետո կնախաձեռնի հանդիպումներ քաղաքական ուժերի հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին։ Նրա ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23—ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված։
Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին եւ դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
Շնորհավորում եմ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ «Լույս» դաշինքին՝ Երեւան քաղաքի ավագանու կազմում ընդգրկվելու կապակցությամբ։ Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»։
«Իմ քայլը» դաշինքին հաղթանակի առթիվ շնորհավորել են ինչպես ավագանու կազմում ընդգրկված երկու ուժերը՝ ի դեմս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ անհրաժեշտ քանակի ձայներ ստացած մյուս կուսակցություններն ու դաշինքները։ Շնորհավորանքների հիմքում ընդհանուր էր այն միտքը, որ երկար տարիներ անց վերջապես հաջողվեց անցկացնել իրապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ։ Բոլորն էլ հաջողություններ են մաղթել նոր քաղաքապետին՝ մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերը արդյունավետ լուծելու գործում։
Իր հերթին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երեւանցիներ ջան, հարազատներ ջան։ Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ։ Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական եւ վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին։ Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ։
Շնորհակալ եմ վստահության համար։ Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երեւանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»։
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էին 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 600—ից ավելի լրագրողներ, ինչպես նաեւ 5 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցի 10 ներկայացուցիչ։
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էր 8 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցում ներգրավված էր 662 դիտորդ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 253 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024