ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 18 » Հակահայկական ձեւակերպումները չեզոքացվել են / Տեղի է ունեցել ՆԱՏՕ—ի ԽՎ—ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը/
13:03
Հակահայկական ձեւակերպումները չեզոքացվել են / Տեղի է ունեցել ՆԱՏՕ—ի ԽՎ—ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 6—9—ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայ պատվիրակներից մասնակցել են Կորյուն Նահապետյանը, Էդմոն Մարուքյանը եւ Սուրեն Մանուկյանը։
Կորյուն Նահապետյանն արդյունավետ է գնահատել հայ պատվիրակների աշխատանքը՝ նշելով, որ իրենք մասնակցել են բոլոր ձեւաչափերով քննարկումներին։ Լիագումար նիստից բացի՝ պատվիրակությունը մասնակցել է քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության, անվտանգության քաղաքացիական չափման, տնտեսության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիաների հանձնաժողովների աշխատանքներին եւ հետաքրքրող բոլոր հարցերի, բանաձեւերի ու զեկույցների կապակցությամբ արտահայտել հստակ դիրքորոշումներ ու տեսակետներ։ Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ ինչպես միշտ, այս անգամ եւս Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է հակահայկական քարոզչություն իրականացնել՝ առաջարկելով հակահայկական տարբեր ձեւակերպումներ։
Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել Սեւծովյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրների կապակցությամբ, որի վերաբերյալ զեկույցում իր անհանգստությունն ու մտահոգություններն է հայտնել հիմնական զեկուցող Ուլա Շմիդտը։ Բանաձեւի նախագծում ներառելու համար ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է որոշ ձեւակերպումներ, որոնք հետագայում մերժվել են հիմնական զեկուցողի կողմից, իսկ հայկական պատվիրակությունն էլ ներկայացրել է իր առարկությունները։ Պատվիրակության ղեկավարը նշել է, որ զեկույցը եւ բանաձեւի նախագիծը Սեւծովյան տարածաշրջանին առնչվում էին նեղ իմաստով, այսինքն, վերաբերում էին միայն այն պետություններին, որոնք ելք ունեն դեպի ծով։ Իր առաջարկներով Ադրբեջանը փորձել է ընդլայնել այդ շրջանակը եւ դրանում ամբողջապես ներառել Սեւծովյան տարածաշրջանը՝ այդ թվում նաեւ Ադրբեջանը։ Դրանով Ադրբեջանը փորձ է արել տարածաշրջանային հակամարտությունների լուծումը տանել տարածքային ամբողջականության սկզբունքով։ Հիմնական զեկուցողը մերժել է Ադրբեջանի կողմից արված առաջարկները, հետեւաբար՝ հայկական կողմին անհանգստացնող որեւէ դրույթ չի ներառվել նշված բանաձեւում։
Տարեկան նստաշրջանի ընթացքում քննարկվել են նաեւ Սիրիայում մարդասիրական օգնության հավասարաչափ բաշխման խնդիրը, Քուրդիստանի անկախության հանրաքվեն, Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները։ Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում եւ Վրաստանում փոփոխություններ իրականացնելու հարցին։ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ անկախ այս երկրների՝ ՆԱՏՕ—ին անդամակցելու հարցից, լրջագույն փոփոխությունների իրականացումը բխում է այդ երկրների շահերից։
ՆԱՏՕ—ի ԽՎ—ում քննարկվող հարցերի մի զգալի մաս վերաբերել է ՆԱՏՕ—Ռուսաստան փոխհարաբերություններին։ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի գնահատմամբ, թեեւ ՆԱՏՕ—Ռուսաստան փոխհարաբերություններում չկա զգալի առաջընթաց, այնուամենայնիվ նկատելի է դրական տեղաշարժ։ Քննարկման ժամանակ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ՆԱՏՕ—Ռուսաստան խորհրդի վերջին նիստին, որի ընթացքում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր։ Քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ ՆԱՏՕ—ն պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ։
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ ՆԱՏՕ—Ռուսաստան հարաբերությունների քննարկման ժամանակ Ադրբեջանը կրկին անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ փորձել ցույց տալ, թե Ռուսաստանը բացասական դերակատարություն ունի այս տարածաշրջանում՝ Հայաստանին արտոնյալ վարկային պայմաններով տրամադրելով զենքեր։ Արձագանքելով սրան՝ հայկական կողմը ներկայացրել է մեր անվտանգային համակարգը եւ նշել, որ հակառակը՝ Ադրբեջանն է ձեռք բերում հարձակողական սպառազինություն թե Ռուսաստանից, թե այլ երկրներից։
Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024