ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 15 » Հակահայկականությունն Ադրբեջանում /Հարուցիչները, ժողովրդական գործոնը/
15:51
Հակահայկականությունն Ադրբեջանում /Հարուցիչները, ժողովրդական գործոնը/

Մի ուրվական է շրջում Արդբեջանի հոգեւոր—բարոյական կյանքի անդաստաններում՝ հակահայկականության ուրվականը։
Եվ իրավ. վաղուց արդեն հայ հասարակական—քաղաքական մտքի հարացույցում իր հանրակայուն տեղն ունի Ադրբեջանական Հանրապետությունում հակահայկականության եւ հայատյացության գիտաքննության հասարակագիտական եւ պատմագիտական խնդրակարգը։ Ինչպես հայտնի է, առաջ են քաշվում տարբեր մոտեցումներ եւ հիմնավորումներ՝ ըստ այնմ մատնացույց անելով խնդրի տարբեր կողմերը՝ ներքին եւ արտաքին, առարկայական եւ ենթակայական։ Հետաքրքրական է, որ ադրբեջանական հակահայկականության դիտավորության կամ որ նույնն է՝ նպատակի մասին երբեմն արտահայտվում են տրամագծորեն տարբեր տեսակետներ, եւ այդ համաշարում առանձին քննության ու քննարկման առարկա է դառնում Ադրբեջանի բնակչության դերակատարության բացորոշման հարցը, ասել է թե՝ որքանով է այդ երկրի բնակչությունն ինքնորեն «արտադրում» հայատյացություն, եւ որքանով է այն պարզապես հանդես գալիս որպես իշխանությունների «արտադրած» հայատյացության «սպառող»։
Փորձենք սահմանել եւ պարզորոշել այս բազմաբարդ խնդրի տարբեր կողմերն ու երեսները։ Որպես քննական մեկնակետ, ընտրենք բնակչության դերակատարության գործոնը։ Դիցուք՝ բազմաթիվ եվրոպական կառույցներ ու պաշտոնյաներ շատ հաճախ, վերացարկվելով պետական իշխանավորների մակարդակից, ջանում են փոխվստահության կամուրջներ անցկացնել հայաստանցի եւ ադրբեջանական բնակչության միջեւ, ուստի եւ բնական հարց է առաջանում, թե որքանով է հարեւան երկրի բնակչությունն ինքնին պատրաստ դրան։ Նախ՝ տեղին է հիշատակել, որ Կովկասի թաթարների ատելությունը հայության հանդեպ քսան տարվա պատմություն չէ, որ ունի։ Այդ բախումն ինքնըստինքյան առաջացել է՝ կապված հայկական հողերի մի մասի օտարման, ցարական Ռուսաստանի վարչաբաժանման միտումային խտրականության եւ բաժանարարության, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության ամենաուղղակի միջամտությամբ Կովկասի մահմեդականության քաղաքական սոցիալականացմամբ։ 
Այսպես, նախորդ դարասկզբին երիտթուրքական կազմակերպությունները, որոնք պանթուրքիզմի գաղափարախոսության կրողն ու այն մարմնավորող հանրակարգն էին, դեռ 1900—ականներին կապեր էին պահպանում Կովկասի մահմեդական կազմակերպությունների հետ։ Երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ Բեհաեդդին Շաքիր բեյն իր մի գաղտնի նամակում, որը թվագրված է 1906թ. մարտ, եւ վերնագրված է «Կովկասի մահմեդական եղբայրներին», գրում է. «Հայերը մեր թշնամիներն են եւ ռուսական լծից ձեր ազատագրվելու գլխավոր խոչընդոտը։ Նրանց թուլացնելու հստակ ծրագիր մշակեք»։ Այդ «ծրագրի» հանրագումարը դարձան հայ—թաթարական ընդհարումները, Ադրբեջանական առաջին Հանրապետության ստեղծումը, Շուշվա եւ Արցախի այլ հայաբնակ բնակավայրերի կոտորածը, որում թուրքական կողմը մեծապես աջակցում էր Կովկասի մահմեդականներին։ 
Այսինքն, գործ ունենք մի համակարգի հետ, որում Հայաստանի հանդեպ անթաքույց թշնամանքը Ադրբեջանի երկրաքաղաքական հոգեբանության անբաժանելի մի մասն է։ Բնավ պատահական չէ, որ այդ զգացումը չմարեց նաեւ Խորհրդային Միության տարիներին, երբ, որպես այդպիսին՝ կային բարենպաստ պայմաններ ժողովուրդների քիչ թե շատ խաղաղ գոյակցության համար։ Եվ ամենեւին ոչ պատահականորեն հակահայկականությունը չհեռացավ նաեւ ներկայիս անկախ Ադրբեջանի ռազմավարական օրակարգից, եւ ինչպես դիպուկ են նկատում մասնագետները, արդյունավետորեն օգտագործվում է որպես ազգային միասնականության եւ նոր ազգային ինքնության կերտման միջոց։ 
Ինքնըստինքյան արդեն գործ ունենք մի փակ շղթայի հետ, երբ ադրբեջանական թյուրքալեզու ժողովրդի հակահայկական տրամադրությունները փոխանցվում են վերնախավին, վերնախավն իր հերթին նման ազդակներ է ստանում Թուրքիայից եւ, իր հերթին վերաձեւավորելով դրանք՝ վերադարձնում ժողովրդին՝ հանրային քաղաքականության եւ ընդհուպ դպրոցական դասագրքերի մակարդակով։ Եվ ի հետեւանս այս քաղաքական տեսակերպի, այսօր սակավ չեն այն ադրբեջանցիները, որոնք, անգամ դժգոհ լինելով ալիեւյան վարչակարգի քաղաքականությունից, այդուամենայնիվ, զերծ չեն հակահայկական մտայնություններից, ասել է թե՝ հաստատվում է այն պնդումը, որ Հայաստանի հանդեպ թշնամանքի գործիքը հաջողությամբ կիրարկվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ ժողովրդին (ըստ որում՝ բաղկացյալ տարբեր էթնիկ—լեզվական հանրույթներից) մի առանցքի ու ամենակարեւորը՝ մի նպատակի շուրջ համախմբելու համար։
Ավելորդ չէ անդրադառնալ նաեւ այն մտակաղապարներին եւ կարծրատիպերին, որ ունեն միջին վիճակագրական ադրբեջանցիները (առավելապես թյուրքալեզու հատվածը) Հայաստանի ու հայերի մասին, եւ որոնք նաեւ պետական—պաշտոնական մակարդակով տարածվում են արտերկրում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից։ 
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի կողմից մեծապես կեղծվում է պատմությունը։ Ըստ այդմ, հայերը ներկայացվում են որպես 19—րդ դարի սկզբին տարածաշրջան տեղափոխված եկվորներ՝ զուրկ ամեն տեսակ հոգեւոր—մշակութային եւ քաղաքակրթական արժեքներից եւ դրանք կերտելու կարողությունից։ Գրեթե նույն մտաշարույթով է ներկայացվում նաեւ արցախյան պատերազմում հայկական կողմի կատարյալ հաղթանակի փաստը։ Դա ներկայացվում է որպես ռուսական կողմի ամենաուղղակի «միջամտության» անխուսափելի հետեւանք, եւ լայնորեն տարածվում է այն կեղծ թեզը, որ առանց ռուս կարգադրիչների եւ զինվորական մասնագետների Հայաստանը հաղթել չէր կարող, քանզի չուներ համապատասխան ռազմական կադրեր։ 
Ինչ վերաբերում է արցախյան հարցի ներկա գոյափուլին եւ հնարավոր հանգուցալուծմանը, ապա Ադրբեջանում հիմնականում տիրապետող է այն մտայնությունը, որ «էսօր—էգուց» իրենք ձեռնամուխ են լինելու «հողերի ազատագրմանը», եւ դրանից հետո Ադրբեջանում այլ խնդիր չի մնալու, ինչպես որ տարիներ շարունակ թմբկահարում է ալիեւյան վարչակարգը։ 
Եթե փորձենք ամփոփելու լինել վերոգրյալը, ապա կարող ենք հավաստել, որ այսօր գործ ունենք Ադրբեջանի կողմից համակարգված կերպով առաջ մղվող հակահայկական քարոզչամեքենայի եւ տեղեկատվական պատերազմի հետ, որը չի սահմանափակվում միայն սեփական երկրի տարածքով, այլեւ «արտահանվում է»՝ որոշակիորեն սպառնալով նաեւ Հայաստանի միջազգային վարկին։ Միեւնույն ժամանակ հարկ է, որ սթափորեն գնահատենք եւ հասկանանք, որ հակահայկական զգացումներն ու դրսեւորումները շատ հաճախ կրում են կենտրոնից անկախ բնույթ եւ առանց վերջինիս միջամտության էլ արմատավորված են Ադրբեջանի թյուրքալեզու բնակչության շրջանում։
Ի՞նչ է մնում մեզ անելու… Կարծում ենք՝ հարկ է առաջին հերթին ճանաչել Ադրբեջանի բնակչության էթնիկ—լեզվական կազմը, տարբեր հանրույթների շրջանում գոյություն ունեցող պատկերացումները, ինչպես նաեւ հակահայկականության կառուցվածքը։ Վերոբերյալ թեզերին ծանոթ լինելը կարող է թույլ տալ արդյունավետորեն գիտական եւ հրապարակախոսական մակարդակով հակահարված տալ հակառակորդին, հատկապես՝ միջազգային հարթակներում, որտեղ այդ թեզերը երբեմն պարարտ հող են գտնում «նավթադոլարների» միջոցով։ hhpress.am
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024