ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 03:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 6 » Հակամարտությունը չունի ռազմական լուծում /Միջազգային ատյանները շարունակում են հրադադարի կոչեր անել/
16:14
Հակամարտությունը չունի ռազմական լուծում /Միջազգային ատյանները շարունակում են հրադադարի կոչեր անել/

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ կապված՝ միջազգային կազմակերպություններն ու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հնչեցնել զենքերը վայր դնելու ու բանակցային սեղանի շուրջ նստելու կոչեր։ 
Երեկ Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ եռյակը (Սերբիա—2015, Գերմանիա—2016, Ավստրիա—2017) հայտարարություն են տարածել. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ—ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան եւ 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում ենք շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը։ Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին եւ ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»։
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երեւան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Մինսկի խմբի համանախագահներին Երեւանում ապրիլի 9—ին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց հետ կհանդիպի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը»։ Համանախագահներն այցելելու են նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու։
Իսկ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները լրագրողների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ թվում նաեւ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Մինսկի խմբի շրջանակում տարվող գործընթացին եւ համանախագահների ջանքերին՝ միջնորդելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունելու արդար բանաձեւ, որը հիմնված է միջազգային իրավունքի, ՄԱԿ—ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,–ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նա կոչ է արել կողմերին վերադառնալ այդ գործընթացին, նվազեցնել իրավիճակի լարվածությունը, դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները եւ վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցային գործընթացին։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ—ի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,–ասված է տարածված հայտարարության մեջ։
Երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացումն ավելի ու ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, եւ միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրադրությունը կարգավորելու համար։ «Ռուսական կողմն արդեն քանիցս մտահոգություն է հայտնել հակամարտության գոտու իրադրության կապակցությամբ։ Այդ մտահոգությունն ունեն տարածաշրջանի բոլոր պետությունները, բոլոր այն պետությունները, որոնք ներգրավված են Մինսկի հնգյակում, ուստի այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում»,– ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի ուշ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւս հայտարարել է, որ կողմերը ջանքեր են գործադրում կրակի դադարեցման համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել՝ շեշտելով, որ անհրաժեշտ է դադարեցնել բախումները եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ «Իրանը կարող է աջակցել երկու հակամարտող կողմերի տարաձայնությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում»,– նշել է նախարարը։ Մեր մեկ այլ հարեւանի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւս դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմերին կոչ է արել զսպվածություն դրսեւորել ու խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորել հակամարտությունը։
Մեծ Բրիտանիայի պառլամենտի լեյբորիստ անդամ Սթեֆան Փաունդն իր հերթին հորդորել է Միացյալ Թագավորության կառավարությանը՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները։  hhpress.am
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 75 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017