ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 03:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 30 » Հակաքրդական հիստերիա Թուրքիայում /Էրդողանը ցանկանում է ամրապնդել իշխանությունը/
15:42
Հակաքրդական հիստերիա Թուրքիայում /Էրդողանը ցանկանում է ամրապնդել իշխանությունը/

Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարեւան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։
Որպես առիթ օգտագործելով անցյալ շաբաթ մի թուրք զինվորի սպանվելու փաստը Սիրիայի կողմից արձակված կրակոցից՝ նա հրամայեց ցամաքային եւ օդային ռմբակոծություններ իրականացնել Հյուսիսային Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալել ավելի քան հազար մարդու Թուրքիայում, որոնք կասկածվում են քուրդ զինյալներ, ձախակողմյան գրոհայիններ եւ «Իսլամական պետության» կողմնակիցներ լինելու մեջ։
Մի քանի տարվա դժկամությունից հետո, Թուրքիայի կառավարությունը հուլիսի 24—ին վերջապես հայտարարեց, որ թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական օդանավակայանները Սիրիայում ջիհադական խմբավորումների վրա հարձակվելու համար։
«Զարմանալիորեն, սրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնց Անկարան վաղուց զինել եւ աջակցել է Սիրիա ներթափանցելու համար եւ բժշկական օգնություն ցուցաբերել թուրքական հիվանդանոցներում։ Ըստ գնահատականների՝ 25 հազար օտարերկրյա եւ հազար թուրք ջիհադիստներ են անցել Թուրքիայի սահմանը վերջին տարիներին՝ փորձելով տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադին»,–իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։ 
Հոդվածագիրը ներկայացրել է այն շահադիտական նպատակները, որոնք ցանկանում է իրագործել. «ԻԼԻՊ—ի ահաբեկիչների դեմ պայքարելու կամ Միացյալ Նահանգների հետ Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններում համագործակցելու փոխարեն, Էրդողանի իրական մտադրությունն է ամրապնդել իր սեփական իշխանությունը»։
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահը գիտակցում է, որ եթե իշխող կուսակցությանը չհաջողվի ձեւավորել կոալիցիոն կառավարություն, ապա նա պարտավոր է խորհրդարանական ընտրությունների նոր փուլ անցկացնել. «Հետեւաբար, խիստ գործողություններ ձեռնարկելով ԻԼԻՊ—ի եւ քուրդ զինյալների դեմ, Էրդողանը հույս ունի, որ թուրք ընտրողները լրացուցիչ քվեներ կտան իր կուսակցությանը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանական մեծամասնության վերականգնման համար»։
Մյուս կարեւոր նպատակը, որի համար Թուրքիան ռմբակոծում է Հյուսիսային Սիրիան եւ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) բազաներն Իրաքում, ինչպես նաեւ ձերբակալում է հարյուրավոր քուրդ զինյալների Թուրքիայում, ոչ թե ԻԼԻՊ—ի դեմ պայքարելն է, այլ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդերի միավորման խափանումը, որոնք ցանկանում են ստեղծել անկախ Քուրդիստան։
Բացի այդ, ռազմական գործողություններ իրականացնելով Սիրիայում, Էրդողանը հույս ունի հաջողեցնել Սիրիայի կառավարության տապալման եւ խամաճիկ ռեժիմի հաստատման իր վաղեմի երազանքը, դրանով իսկ ընդլայնելով իր՝ որպես նեոօսմանյան սուլթանի անձնական իշխանությունը։
Վերջապես, հանդուգն հայտարարություններ անելով ԻԼԻՊ—ի դեմ եւ թույլ տալով ամերիկացիներին օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, Թուրքիան մտադիր է համոզել Միացյալ Նահանգներին եւ Արեւմտյան Եվրոպային, որ ՆԱՏՕ—ի վստահելի դաշնակից է եւ հավատարիմ գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում։ Նման դրական կերպարի ստեղծումը հատկապես կարեւոր է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեծ տերություններն ավարտել են միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնությունը, ինչը կարող է բարձրացնել վերջինիս դերակատարությունը տարածաշրջանում եւ նվազեցնել Թուրքիայինը։
Բայց հետամուտ լինելով այս չորս նպատակներին՝ Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի եւ հարեւան պետությունների կայունությունը։
Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն էլ ասել է, որ բացի «Իսլամական պետություն» խմբավորման հետ ունեցած խնդիրներից, Թուրքիայում իրավիճակը խառնակ է մի քանի ճակատներով. «Քրդական խնդրից բացի, նաեւ մեկ ամսից ավելի է՝ Թուրքիայում չեն կարողանում կազմել կոալիցիոն կառավարություն, ինչը եւս լուրջ խնդիրներ է առաջ բերում։ Կարելի է ասել, որ Թուրքիայում քաոսային իրավիճակ է, եւ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ են լինելու»։
Թուրքագետի խոսքով, կոալիցիայի հարցում հստակության բացակայությունը կարող է բերել նոր ընտրությունների, իսկ դա նոր խնդիրներ է առաջ բերելու՝ հաշվի առնելով քրդական սրացումը, քանի որ իշխող կուսակցությունն առաջին հերթին խնդիր է դնելու նոր ընտրություններում տապալելու Քրդական կուսակցությանը. «Իսկ եթե նոր ընտրություններում նրանք չկարողացան մտնել խորհրդարան, պատկերացրեք, թե բազմամիլիոն քուրդ ընտրողների համար դա ինչ կնշանակի, եւ բախումների նոր ալիք կարելի է սպասել Թուրքիայում։
Երկու տարվա պայմանական դադարից հետո տեսնում ենք, որ Քրդստանի բանվորական կուսակցության եւ թուրքական պետության միջեւ արյունալի բախումները վերսկսվել են։ Այսինքն՝ նշանակում է, որ Էրդողանի թուրք—քրդական համերաշխության ծրագիրը որոշակիորեն ձախողում է ապրում։ Այս իրավիճակը շարունակելու է խորանալ»։
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը եւս նկատել է, որ երկրում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիան։ Ըստ նրա՝ վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը 75 տոկոս է, իսկ նոր կառավարության ձեւավորման հնարավորությունը՝ 25 տոկոս։
Լարված իրավիճակ է առաջացել Թուրքիայում, ինչը, նրա խոսքով, ձեռնտու է իշխող կառավարությանը. «Էրդողանը պատրաստ է գնալ վաղաժամկետ ընտրությունների, քանի որ հույս ունի, որ այդ պարագայում ավելի շատ ձայներ կստանա եւ հնարավորություն կունենա կազմելու միատարր կառավարություն եւ ոչ թե կոալիցիա»։
Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները պետք է կապել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ։ Թուրքիայի նպատակն է՝ հարված հասցնել Քրդական բանվորական կուսակցության դիրքերին, թուլացնել Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունը, որպեսզի վաղաժամկետ ընտրություններին այն չկարողանա հաղթահարել տասը տոկոսի շեմը. «Թուրքիայում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիան, ինչը վարպետորեն օգտագործվում է իշխող կուսակցության կողմից եւ դեռ կօգտագործվի»։ Ըստ նրա՝ եթե հակաքրդական հիստերիան էլ ավելի ուժեղանա, ապա դա կարող է իր ազդեցությունն ունենալ հայերի հետ կապված իրադրության վրա։ հհպռեսս.ամ
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024