ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 31 » Հակառակորդին մեկ անգամ հաղթել ենք և 2-րդն էլ կկարողանանք. Կոմանդոս
18:32
Հակառակորդին մեկ անգամ հաղթել ենք և 2-րդն էլ կկարողանանք. Կոմանդոս


Թեև անկախության տոնի առթիվ Ադրբեջանի և Հայաստանի բանակների շքերթները շատ էին տարբերվում իրարից, հատկապես նրանով, որ Ադրբեջանի բանակը փայլում էր հագուստով և տեխնիկայով, դա ընդամենը շոու էր և մարտունակության առումով դեռ ոչինչ չի նշանակում, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Բոլորը գիտեն մեր բանակի առավելությունների մասին: Նախ այստեղ կարևոր է մարդու գործոնը, այսինքն այսօր մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն: Նրանք գիտեն, որ մենք հակառակորդին մի անգամ արդեն հաղթել ենք և երկրորդ անգամ էլ կկարողանանք հաղթել»,- ասաց Տեր-Թադևոսյանը, ով հայտնի է նաև Կոմանդոս մականունով:
«Մեր զինվորը գիտի թե ինչպես է պետք գործածել զինվորական տեխնիկան: Այս ամբողջը կապված է իրար հետ և բարձրացնում է մեր բանակի մարտունակությունը»- ավելացրեց Կոմանդոսը:
Նրա խոսքով` հայոց բանակի մարտունակության մասին գիտեն նաև միջազգային կազմակերպությունները, որոնց հետ համագործակցության ժամանակ մեր զինվորները գրանցել են բարձր ցուցանիշներ:
Անդրադառնալով բանակում շարունակվող սպանություններին՝ նա նշեց, որ պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, բարեփոխումներ իրականացնել և շտկել իրավիճակը:
«Ցավոք ձեռբերումները ծածկվում են բացասական երևույթներվ»,- ասաց նա` ավելացնելով, որ հաճախ են կարծիքներ հչնում, թե նման դեպքեր տեղի են ունենում աշխարհի շատ երկրների բանակներում:
«Բայց դա արդարացում չէ: Բանակում պետք է փոխվի կարգը: Մենք մեր երեխաներին պետք է (բանակ) ճանապարհենք երաժշտությամբ: Բանակի կեսը երեխաներ են, որոնք այնտեղ պետք է հավաքեն առողջություն և խելք»,- ասաց Կոմանդոսը` կարևորելով հատկապես այն, որ բանակը պետք է բաց լինի քաղաքացիական հասարակության համար:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 489 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024