ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 5 » Համացանցը կարեւոր դեր է խաղացել
10:49
Համացանցը կարեւոր դեր է խաղացել

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում առաջին անգամ լրջորեն կիրառվեցին համացանցի հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մայիսի 3—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց տեղեկատվական փորձագետ, iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համացանցի շնորհիվ հնարավոր թիրախ դարձած օգտատերերի թիվն այժմ գրեթե հասնում է Հայաստանի բնակչության 50 տոկոսին։
«Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ապա այժմ թվային հասանելիության մեջ հայտնված քաղաքացիների թիվը մեծ տոկոս է կազմում։ Մեծ թիվ են կազմում նաեւ լրատվական կայքերը, որոնց մեծ մասը անհայտ «տերերին» են պատկանում, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն նրանք նույնպես հանրային կարծիք են ստեղծում»,–ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ կիրառված տեխնոլոգիաները միօրինակ էին։
«Մարզերում դա ելույթներն ու հանրահավաքներն էին, Երեւանում նույնպես՝ հանրահավաքներն ու փակ հանդիպումները։ 
Հիմնական շեշտը այս մեկ ամսվա ընթացքում մասսայական հանդիպումների վրա էր։ Քաղաքական տեխնոլոգիաների միայն մեկ տոկոսն օգտագործվեց»,—ասաց նա։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 466 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024