ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22 » Համաձայնեցվել է ԵվրոՀՀՊ համակարգի գործարկումը /ՆԱՏՕ—ն մինչեւ 2014—ի ավարտը դուրս կգա Աֆղանստանից/
11:41
Համաձայնեցվել է ԵվրոՀՀՊ համակարգի գործարկումը /ՆԱՏՕ—ն մինչեւ 2014—ի ավարտը դուրս կգա Աֆղանստանից/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար կանխատեսելի են այն հավանական դժվարությունները, որոնց հանդիպելու է Աֆղանստանը՝ երկրից ՆԱՏՕ—ի զորամիավորումների դուրս գալու դեպքում, այդուհանդերձ, ՆԱՏՕ—ն պատրաստվում է 2014—ի ավարտին ամբողջությամբ լքել Աֆղանստանի տարածքը։ 
Դաշինքի՝ Չիկագոյում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին վերահաստատել է, որ իր երկիրը մտադիր է մինչեւ 2012 թվականի վերջը դուրս բերել զորամիավորումներն Աֆղանստանից։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ գիտակցում են ստանձնելիք պատասխանատվությունը։
ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման առաջին քայլն ավարտված է. դաշինքի անդամ—երկրները համաձայնության են եկել սկսելու համակարգի գործարկման առաջին փուլը։ Միջերկրական ծովում կտեղակայվեն ամերիկյան ռազմանավեր, որոնք սպառազինված կլինեն հրթիռներով, իսկ Թուրքիայում կսկի գործել տեղորոշիչ սարքավորում։ Ըստ «Deutsche Welle»—ի՝ հակահրթիռային պաշտպանության հրամանների համակարգը կտեղադրվի Գերմանիայի Ռամշթայնի ռազմակայանում։
Ռուսաստանը կարծում է, որ այդ համակարգն ուղղված է իր հրթիռների դեմ. Մոսկվան դեմ է դրա գործարկմանը։ Ֆրանսիայի նախագահն այս կապակցությամբ ասել է, որ Ռուսաստանը եւ այլ երկրներ չպետք է իրենց վտանգված զգան ՆԱՏՕ—ի հրթիռային պաշտպանության համակարգի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀՊ համակարգը նախատեսվում է տեղակայել 4 փուլով՝ այն 2018—ին ավարտելու ծրագրով։ Համակարգի տարրեր կտեղակայվեն մի քանի երկրների տարածքներում, մասնավորապես՝ Չեխիայում, Ռումինիայում, Թուրքիայում, Նիդեռլանդներում եւ Իսպանիայում։
Ռասմուսենը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ն, Սիրիայում իրադրության զարգացմամբ մտահոգված լինելով հանդերձ, մտադիր չէ ներխուժել այդ երկիր։ Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ խնդրի լավագույն լուծումը կլիներ Քոֆի Անանի ծրագրի իրականացումը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 562 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024