ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 07:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 25 » Համաձայնագիրը մեր դավանած արժեհամակարգի արտացոլումն է /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում/
13:46
Համաձայնագիրը մեր դավանած արժեհամակարգի արտացոլումն է /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում/

Հարգելի՛ նախագահ Տուսկ,
Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու եւ բարձր մակարդակով անցկացնելու համար։ 
Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան—ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները։
Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական եւ հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից։ Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ եւ կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Այս համաձայնագրի կարեւորությունը չի սահմանափակվում Հայաստան—ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության եւ համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։ Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը։
ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է եւ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար։ Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ։
Հարգելի գործընկերներ,
Վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով Հայաստանը, թերեւս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ. ստանձնած հանձնառությունները։ Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մենք ժամանել ենք Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան է լինելու Արեւելյան գործընկերության համար։ Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձեւաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը եւ, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու եւ ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա։
Պարո՛ն նախագահող, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորման էությունը, միեւնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում։ Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է։
Ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, եւ այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը։
Մեկ նկատառում եւս. Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձեւ չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով։ 1993 թվականին ՄԱԿ—ի կողմից ընդունված չորս բանաձեւերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է։ Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ։
Լիահույս եմ, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպա։
Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման եւ կայուն զարգացման իր տեսլականին։
Շնորհակալություն։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 10 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017