ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 09:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 17 » Համագործակցության նոր ուղենիշներ /ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացման ու խորացման ճանապարհին/
09:58
Համագործակցության նոր ուղենիշներ /ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացման ու խորացման ճանապարհին/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը եւ վեր հանել հնարավոր խնդիրները։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը։ Կառավարության ղեկավարի խոսքով, ԵՄ հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով։ Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր, եւ այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7–ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչեւ հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար։
Իր եւ դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար եւ բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ոլորտային նախարարությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Դեսպանի խոսքով, ընթացիկ տարին հագեցած էր ԵՄ–ՀՀ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար, որն առանձնացել է բարձրաստիճան փոխայցելություններով ու նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկով։ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ բանակցությունները սկսվել են կառուցողական ու բարեկամական մթնոլոտում, եւ արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության, նաեւ քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ։ Պարոն Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին եւս կառանձնանա ԵՄ–ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ ու խորացմամբ։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։ Անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ նոր համաձայնագրի հետագա բանակցություններին, դրանից բխող աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ–ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը, ինչպես նաեւ նոր ընտրական օրենսգրքի ընդունմանը եւ այլ հարցերի։
Վարչապետը նշել է, որ ԵՄ «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի եվրոպական փորձագետների հետ համատեղ մշակված տնտեսական մրցակցությանը վերաբերող օրինագծերը ներկայումս գտնվում են ՀՀ Ազգային ժողովում։ Կառավարության ղեկավարի խոսքով, այդ իրավական ակտերը լրամշակվել են ԵԱՏՄ իրավական ակտերին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակում, լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների եւ անբարեխիղճ մրցակցության գործողության դրսեւորումները, ինչպես նաեւ նախատեսվել են տուգանքներ պետական մարմինների ու տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց նկատմամբ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման համար։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսական մրցակցության զարգացումն ու տնտեսական դաշտում թափանցիկության ապահովումը ՀՀ կառավարության գերակա նպատակներից մեկն է, եւ գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ լինել հետեւողական։
Դեսպան Սվիտալսկին կարեւորել է տնտեսական մրցակցության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ–ում բիզնես միջավայրի հետագա բարելավմանը, ՀՀ–ԵՄ տնտեսական կապերի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը։ 
Խոսելով նոր ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում։ Կառավարության ղեկավարը կարեւորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում։ 
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024