ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 3 » Համագործակցության զարգացման նոր հնարավորություններ
09:54
Համագործակցության զարգացման նոր հնարավորություններ

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը նախօրեին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձեւաչափում առավել կխորացնի հայ—ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ։ Մասնավորապես, կարեւորվել են տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացումը։ Դաթե Չուիչին իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված Հայաստանի աջակցության համար։ Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն առավել կզարգանա նաեւ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիան եւ Հայաստանը գիտակցում են երկրաշարժի ավերիչ հետեւանքները։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ճապոնիայի կողմից տրամադրված բազմաթիվ աջակցությունների եւ համատեղ իրականացված ծրագրերի համար։
Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցությանն ուղղված կոնկրետ ծրագրեր եւ բազմաթիվ այլ հարցեր։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 279 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024