ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 07:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 24 » Համագործակցություն հանուն եւ ոչ թե ընդդեմ /Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանական գերատեսչության առաջնահերթությունները /
09:40
Համագործակցություն հանուն եւ ոչ թե ընդդեմ /Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանական գերատեսչության առաջնահերթությունները /

Օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «EADaily»—ին տված հարցազրույցում խոսել է պաշտպանության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած քայլերի, առաջնահերթությունների, հեռանկարների մասին։
Ըստ նախարարի՝ թիվ մեկ առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումն է։
Նա նկատել է, որ Հայաստանի զինուժը նախաձեռնողական արտաքին քաղաքականության հետ կոչված է ապահովելու բանակցային պայմաններ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում։ Այդ համատեքստում նախարարը կարեւորել է ՀՀ ԶՈՒ մշտական սթափեցնող գործողություններն ու համագործակցությունն Արցախի բանակի հետ հակառակորդի ագրեսիան զսպելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի անդադար ռազմատենչ հռետորաբանության կիրառումն ու հայտարարությունները՝ հակամարտության լուծումը ուժի հնարավոր կիրառման միջոցով։
«Հաջորդ առաջնահերթությունը բանակի հեղինակության բարձրացումն է երկրի ներսում։ Այս հարցում իմ ուշադրությունը կենտրոնացած է հատկապես քաղաքական գործընթացներում բանակի չեզոքության ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման, զինվորական վարքականոնի ամրապնդման, բանակի համար գնումների մեխանիզմների կատարելագործման եւ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման վրա»,—վստահեցրել է նախարար Տոնոյանը։
Անդրադառնալով երրորդ առաջնահերթությանը՝ նախարարն ասել է, որ իրենց համար կարեւոր է նաեւ բանակի արտաքին կապերի ամրապնդումը։
Այս համատեքստում նա նկատել է, որ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ—ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում, որը վերանայվում եւ մոդեռնիզացվում է 2—3 տարին մեկ։ Ծրագիրը հիմնված է քաղաքական ու անվտանգության հարցերին առնչվող իրողությունների վրա, այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի շահերին։
Պաշտպանության նախարարը որպես համագործակցության հիմնասյուներից առանձնացրել է քաղաքական երկխոսությունը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, հայկական ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ—ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին, կրթական ծրագրերը։ Տոնոյանը ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը կարեւորել է ինչպես հայկական զինված ուժերի բազմակողմ զարգացման ու միջազգային փոխգործակցության տեսանկյունից, այնպես էլ այն ռազմա—քաղաքական գործընթացների առումով, որոնք իրականացվում են եվրոատլանտյան անվտանգության համակարգի շրջանակում։
«Մեր խորին համոզմամբ, Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին։ Ավելին, Հայաստանն իր պաշտպանական քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով ՀԱՊԿ գործընկերների շահերը եւ մշտապես կոչ է անում նրանց վարվել նույն կերպ։ Հայաստանն ակտիվ դերակատարում ունի ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներում։ Իհարկե, գործընկեր պետությունների հետաքրքրությունները, հետեւաբար նաեւ քաղաքականությունը չեն կարող նույնական լինել։ Մենք փորձում ենք ըմբռնումով մոտենալ մեր գործընկերների ռազմա—քաղաքական համագործակցությանն այն երկրների հետ, որոնք բացահայտ թշնամական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել ՀԱՊԿ գործընկերային մեխանիզմների ամրապնդման շուրջ, որպեսզի միասնական մոտեցում ցուցաբերվի ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն առնչվող հարցերին»,— ասել է Տոնոյանը։
Նախարարը նշել է, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից շատ հետեւություններ է արել։
«2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետեւություններ ենք արել։ Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը եւ մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը։ Հետեւություններ են արվել նաեւ գործնական եւ մարտավարական մի շարք հարցերի շուրջ։ Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում եւ սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»,—ասել է Տոնոյանը։
Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժություններում ցուցադրված զինտեխնիկան պաշտպանության նախարարին մտահոգել է, սակայն ավելի շատ անհանգստացրել է այն հանգամանքը, թե որտեղից եւ ինչ պայմաններում են դրանք ձեռք բերվել։
«Ի վերջո, Ադրբեջանի գործն է, որ այդքան անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, որոնք կարող են քաղաքացիների կյանքի որակը բարձրացնել, Բաքուն ուղղում է հարձակման համար համակարգեր ձեռք բերելուն։ Ցանկացած զինտեխնիկայի համար կա հակահարված տալու միջոց, եւ այս հարցում հայկական կողմն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստում։ Բայց մեզ մտահոգում են ներկայացված զինտեխնիկայի ձեռք բերման աղբյուրները։ Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը»,—ասել է Տոնոյանը։
«Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք զբաղվում են արցախյան խնդրի կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակում գործելու համար տարբեր տեսակի զինատեսակներ վաճառելուց։ Ի վերջո, հարց է առաջանում՝ ինչի՞ համար է պետք սկզբում խախտել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել»,—նշել է Դավիթ Տոնոյանը։
Միաժամանակ նախարարը շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ, եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեպքում կարող են չդիմանալ ձեռքի տակ եղած ռազմական զինանոցի կիրառման «գայթակղությանը»։
Դ. Տոնոյանը նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանը խստորեն հետեւում է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման իր պետական ծրագրի վեկտորներին, ինչպես նաեւ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերական զարգացման ռազմավարությանը։
Ի դեպ, նախօրեին նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը, որը «ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024