ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 10.12.2018, 04:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [442]
Մշակույթ [14]
Հասարակություն [750]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 26 » Համարժեք միջոցներ են ձեռնարկվում /Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Նախիջեւանի հատվածում/
09:17
Համարժեք միջոցներ են ձեռնարկվում /Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Նախիջեւանի հատվածում/

Հայկական զինված ուժերը արդեն միջոցներ են ձեռնարկել Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածության կրճատման ուղղությամբ։ Այս մասին երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017—2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը Նախիջեւանում վերահսկում է իրավիճակը։
«Նախիջեւանի հատվածում ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները՝ ամրացնելու իրենց դիրքերը, իսկ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,–նշեց Տոնոյանը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաեւ բանակում վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերին։ Անդրադառնալով Եղեգնաձորում հուլիսի 24—ին զինծառայողի մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ այն դժբախտ պատահար է եղել, իսկ Քարվաճառում տեղի ունեցածը՝ ալկոհոլի չարաշահման արդյունք։
«Եղեգնաձորում տեղի ունեցածը եղել է դժբախտ պատահար, առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որեւէ նշան կամ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդպիսի դեպք չկրկնվի, որովհետեւ դա կարգապահության, վարժվածության եւ պատրաստության խնդիր է։ Քարվաճառի դեպքի առթիվ նախ պետք է (մարդկանց) գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում։ Այդ միջոցները իրականացվում են ռազմական ոստիկանության կողմից, հրամանատարական կազմն էլ մեծ ուշադրություն է դարձնում դրա վրա։ Պետք է բարձրացնել նաեւ կարգապահական մակարդակը»,–ասաց Դավիթ Տոնոյանը։
Խոսելով ՊԲ հրամանատարի հայտարարության մասին, թե սահմանին իրավիճակը կարող է սրվել հատկապես սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական զինված ուժերն այդպիսի զարգացումների միշտ են սպասում։
«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,– ասաց Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաեւ բանակում առկա կոռուպցիոն ռիսկերին։ Նախարարի խոսքով՝ ՊՆ—ում էլ են լինում բացահայտումներ ու աշխատանքից ազատման դեպքեր, սակայն նախարարությունն այդ ամենը լուսաբանման չի արժանացնում, որովհետեւ դրա կարիքը չկա։
«Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ։ Վստահեցնում եմ, որ դրանց բացահայտումը շարունակական գործընթաց է։ Վարչապետն ու նոր կառավարությունը նշաձող են սահմանել, եւ այդ աշխատանքները իրականացվում են, ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ»,– ասաց Տոնոյանը։
Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անկարգապահության, քրեական եւ կոռուպցիոն դրսեւորումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է տարվում նախարարությունում։

Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018