ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Համատեղ գործունեության անհրաժեշտություն /Երեւանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը/
11:12
Համատեղ գործունեության անհրաժեշտություն /Երեւանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը/

Երեկ Երեւանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղըզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները։ Վերջինս ուղղված է ԱՊՀ—ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա—կազմակերպական հիմքերի ստեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը։
Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը։ Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի են կարեւորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում։ Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջեւ փորձի եւ տեղեկատվության ակտիվ փոխանակումը։ 
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում վերջերս ինչպես ինստիտուցիոնալ մակարդակով, այնպես էլ քրեաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք արդեն սկսել են իրական արդյունքներ ապահովել։ Մասնավորապես նշվել է կոռուպցիոն հանցագործությունների դասակարգումը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, «ազդարարի» ինստիտուտ ներդնելու, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքների ակտիվացման արդյունքների մասին։
Նիստի մասնակիցները հաստատել են համատեղ գործունեության առաջիկա տարվա պլանը, ընդունել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի եւ ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագիրը։ 
Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաեւ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի եւ ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետաքննության մարմինների համակարգող խորհրդի միջեւ։
Հանդիսավորությամբ տրվել է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ընկալումների ձեւավորմանը միտված՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի մեկնարկը։ Վերջինիս շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 14—ից 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 19—ը պատրաստել եւ ներկայացնել նշված խորագիրը կրող պաստառներ եւ տեսանյութեր։
Կանոնադրությամբ սահմանված կարգով մեկամյա ժամկետով ընտրվել է Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմ. այդ ժամկետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրվել է Խորհրդի նախագահ։ 
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 25—ին՝ ԱՊՀ վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի միջեւ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 311 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024