ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Համատեղ պայքար խտրականության եւ անհանդուրժողականության դեմ
13:50
Համատեղ պայքար խտրականության եւ անհանդուրժողականության դեմ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար։
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները։ Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները։ Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 398 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024