ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 18 » Համատեղ խրախուսել քաղաքացիական հասարակությանը /ԵՄԽԽ խորհրդաժողով՝ մասնակցային ժողովրդավարություն թեմայով/
19:03
Համատեղ խրախուսել քաղաքացիական հասարակությանը /ԵՄԽԽ խորհրդաժողով՝ մասնակցային ժողովրդավարություն թեմայով/


Երեկ Երեւանում տեղի է ունեցել ԵՄ խորհրդարանական խմբի կազմակերպած «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը»  թեմայով խորհրդաժողով։ Խորհրդաժողովի նպատակն էր Հայաստանի գործընկերներին ներկայացնել հստակ ուղենիշներ քաղաքացիական հասարակության եւ պետական մարմիների համագործակցության խթանման վերաբերյալ՝ ԵՄ լավագույն գործելակերպին համապատասխան։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով մասնավորապես ասել է.  «Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության խորհրդատվական խմբին, Հայաստանում քաղաքացիական հասարակության համակարգման կարեւոր խնդրին անդրադառնալու համար, եւ, իհարկե, ձեզ բոլորիդ՝ այսօր այստեղ ներկա գտնվելու համար։
Ակամայից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այս երկօրյա հանդիպումը վերածվելու է մի կողմից ներկայացուցչական ժողովրդավարության, այսինքն Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչների՝ մեր խորհրդարանի, եւ մյուս կողմից՝ մասնակցային ժողովրդավարության՝ մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ մենամարտի։
Սակայն ես ձեռնոց նետելու կամ մարտահրավերներ ընդունելու պատճառներ չեմ տեսնում։ Հնարավոր է լինեն մտքեր, քննարկումներ, որոնք մյուս կողմին դուր չգան, բայց խնդիրը հենց քննարկումների, նրանց ձայնը հասանելի դարձնելու մեջ է։
Ես միանգամայն վստահ եմ, որ դրանք միմյանց փոխլրացնում են, եւ այն խորհրդարանները, որոնք կարողանում են կազմակերպել իրենց համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, առավել արդյունավետ են աշխատում, բարձրացնում են իրենց օրենսդրական գործառույթների իրականացման, ինչպես նաեւ կառավարության նկատմամբ վերահսկելիության մակարդակը։ Այս խորհրդարաններն այդպիսով ավելի լավը, գործնական, արդյունավետ են դառնում։
Սակայն մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, ես լիովին համաձայն եմ պրն Սիմոնսի ասած մտքերի հետ, անհրաժեշտ է ԵՄ—ի հետ համատեղ խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ ավելի լավ ինքնակազմակերպվելու եւ պետական շահին վերաբերող հարցերում միաձայն հանդես գալու խնդրում։
Այս նպատակով քաղաքացիական հասարակությանն անհրաժեշտ է մի հանրային մարմին, որը կանցկացնի խորհրդակցություններ, կառաջարկի փոխզիջումային լուծումներ նրանց կարծիքն արտահայտելու համար, ցանկալի է՝ կառավարության եւ խորհրդարանի յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության առթիվ, ճիշտ այնպես, ինչպես դա անում են ԵՄ առաջադեմ երկրները։
Անհրաժեշտ է լրջորեն դիտարկել Հանրային խորհրդի դերակատարությունը հանրային կյանքում բարձրացնելու եւ այն քաղաքացիական հասարակության լիիրավ ներկայացուցիչ հանդիսացող հանրային մարմին դարձնելու գաղափարը։
Սակայն ես այսօր որեւէ մեկի համար, առավել եւս մեր քաղաքացիական հասարակության կամ Հանրային խորհրդի ու հասարակական կազմակերպությունների համար դասախոսություն կարդալու համար չեմ այստեղ։
Ես անկեղծորեն կարծում եմ, որ առաջիկա երկու օրերը բոլորիս համար առիթ են ինքներս մեզ քննադատելու, ինքներս մեր արածը վերագնահատելու, թե ինչ կարող ենք անել մեր հաստատությունը կամ ՀԿ—ն ավելի լավը դարձնելու համար։
Հայաստանի Ազգային ժողովը քաղաքացիական հասարակության կառույցների հետ աշխատելու բավականին երկար եւ լավ փորձ ունի։ ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ մշակել են քաղաքացիական հասարակության հետ համագործակցության մի շարք ուղիներ։
Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ցանցերից մեկի հետ, որում ընդգրկված են ավելի քան 120 կազմակերպություններ, ԱԺ—ն ունի համագործակցության հուշագիր։ Այն թույլ է տալիս ակտիվորեն ներգրավվել ՀԿ—ներին օրենքների մշակման, ինչպես նաեւ տարբեր սոցիալական խմբերի շահերի ներկայացման եւ թափանցիկության ապահովման համար։
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությունը հիմնադրել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի մի շարք ներկայացուցիչների հետ կանոնավոր խորհրդակցություններ վարելու առողջ սովորույթը։
Ապագա զեկույցների վերաբերյալ նրանց առաջարկությունները ներկայացվել են վեհաժողովի մեր անդամների կողմից, լրացումների եւ փոփոխությունների վերաբերյալ նրանց առաջարկությունները հաշվի են առնվել եւ շատ դեպքերում ներկայացվել են վեհաժողովին։
Ներկայում Եվրանեսթի ԽՎ—ի կողմից կազմվող 8 զեկույցներից 2—ն առաջարկվել են մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի վերջին նիստի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Անցյալ երկու ամիսների ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ կազմակերպել ենք երկու խորհրդարանական հանրային լսում՝ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության նախագծի ու կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին, ՀՀ օրենքի նախագծի քննարկումների վերաբերյալ։
Հարգելի բարեկամներ, ինչպես արդեն նշեցի, ես ցանկանում եմ այս սեմինար—քննարկումները սկսել այն խոստովանությամբ, որ չնայած իր լավ փորձին ու բազմակողմ համագործակցային պատրաստակամությանը, Ազգային ժողովը ապագայում եւս քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացման ու արդյունավետության բարձրացման կարիքը ունի։ Եվ այս ուղղությամբ պատրաստակամ ենք մեր աշխատանքները շարունակելու։
Մենք պետք է որոշենք համագործակցության կազմակերպման բնական եւ գործուն տարբերակ։ Ուստի մենք պետք է մշակենք ստանդարտ կարգ՝ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերաբար շփումները շահագրգիռ պատգամավորների հետ։
Իմ միակ նպատակն է ավելի լավը դարձնել խորհրդարանը, որ ես ներկայացնում եմ, ինչը մեր երկրի օգտին է։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, եւ եթե մենք մեր համոզմունքներում եւ ցանկություններում լինենք ազնիվ ու միաբան, դա կլինի մեր երկրի, մեր ժողովրդի օգտին, սա է հանրային ծառայության եւ իմ ներկա պարտականությունների ըմբռնումը, որը ես ունեմ։
Չմոռանանք, ինչպես հանրային ծառայության, այնպես էլ ՀԿ—ների պարագայում, որ մեր պաշտոնները մշտական չեն, դա հանրությունն է մեզ տվել։ Խորհրդարանի պարագայում ընտրողները միայն 5 տարով են մեզ տվել այդ պարտավորությունների կատարումը։
Մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի հասնենք ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի, քանի որ, եւ դա իմ անձնական համոզմունքն է, հզոր ժողովրդավարական հաստատություններ կարելի է ունենալ միայն միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ժողովրդավարական գործընթացների միջոցով, եւ դա մեր պետականության ինքնիշխանությունը եւ անկախությունն ամրապնդելու եւ մեր ընտանիքների համար ավելի լավ երկիր կառուցելու միակ ճանապարհն է»։
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում ասել է. «ԵՄ խորհրդատվական խումբը շատ հետաքրքիր թեմա է մատնանշել այսօրվա քննարկման համար, եւ այն նաեւ ՀՀ—ԵՄ քաղաքական համագործակցության կարեւոր ուղղություններից մեկն է՝ խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը Հայաստանում։ Մենք այսօր գտնվում ենք քաղաքացիական հասարակության կայացման, ձեւավորման բարդ ու պատասխանատու գործընթացում։ Հայաստանում գործող 3700 հասարակական կազմակերպությունները խոսուն վկայությունն են այն իրողության, որ մեր երկրում քաղաքացիական սեկտորը ակտիվ զարգանում է։ Այսօր Եվրոպական միության մեր գործընկերների հետ մենք քննարկում ենք, թե ինչպիսի լրացուցիչ գործիքներ կարող են կիրառվել, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները Հայաստանում էլ ավելի արդյունավետ զարգանան»։ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, որքան զարգացած է քաղաքացիական հասարակությունը այս կամ այն պետությունում, այնքան ժողովրդավարական է այդ պետությունը, իսկ ժողովրդավարությունը նշանակում է կանխատեսելիություն, հայտնում են ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից։ Այս առումով Հայաստանը շահագրգիռ է ժողովրդավարության ամրապնդմամբ տարածաշրջանի բոլոր երկրներում, քանի որ ժողովրդավար հարեւանները ավելի կանխատեսելի են, որոնց հետ հնարավոր է կառուցել գործընկերային հարաբերություններ։
Ի լրումն, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ հետ քաղաքական համագործակցության զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող բավականին մեծ հատված է ընդգրկված նաեւ ՀՀ—ԵՄ 2012—2013թթ. գործողությունների ծրագրում, որը մոտ օրերս քննարկվելու է ԱԱԽ նիստում եւ ներկայացվելու է հանրապետության նախագահի վավերացմանը։
Ելույթներով հանդես են եկել ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Օննո Սիմոնսը եւ հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը։
Խորհրդաժողովին մասնակցում էին քաղաքացիական հասարակության, պետական մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության սահմանման, ժողովրդավարութճյան մեջ քաղաքացիական հասարակության դերի եւ այլ հարցերի շուրջ երկօրյա քննարկումները կվարի Ֆրանսիայում տնտեսական եւ սոցիալական կոմիտեի խորհրդատու, պրոֆեսոր Ֆրանկ Դեբին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 576 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024