ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 26.06.2017, 14:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Համայնք
« 1 2 3 4 »

Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը Հաղթանակի և խաղաղության տոնի 70 ամյակի տոնակատարության շրջանակում իր աշխատասենյակում հյուրանկալեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից մեծամորցի վետերաններին: Ջերմ ընդունելության ընթացքում պարոն Գրիգորյանը մաղթեց վետերաններին քաջառողություն և բարձր գնահատեց նրանց մարտական և աշխատանքային վաստակը խաղաղության հաստատման և երկրի շենացման հայրենանվեր գործում.... Պատերազմի մասնակից վետերաների շարքերը ցավոք տարի առ տարի նոսրանում են: Հաղթանակի 70 ամյակը այս տարի նշեցին Պավել Բարսեղյանը, Սուրեն Աղաջանյանը և Ավագ Գրիգորյանը: Վետերաների հիմնահարցերը մշտապես Պարոն Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է գտնվում և պարբերաբար ընդունելով նրանց, լսելով նրանց խնդիրները, հնարավորինս հոգում է նրանց կարիքները և լուծում տալիս նրանց բարձրացրած հարցերին..

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 67 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Картинки по запросу հաղթանակի օր մայիսի 9
1939 թվականին, Հիտլերյան Գերմանիան հրահրեց համաշխարհային տիրապետության հաստատման համար խելացնոր պատերազմ, 1941 թվականին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա` նպատակ ունենալով ստրկացնել և իր գերիշխանությունը հաստատել նրա ժողովուրդների վրա:
Հայ ժողովուրդը, որը դեռ նոր էր թոթափել Առաջին համաշխարհային պատերազմի ահասարսուռ հետևանքները և կրում էր Ստալինյան միահեծան վարչակարգի ռեպրեսիան, ամնասն չմնաց Երկրորդ Համաշխարհային պատերազմի արյունահեղ պայքարից: Հայաստանը կազմավորեց և պատերազմ ուղարկեց իր ազգային դիվիզիաները, ուր Հիտլերյան ներխուժման դեմ մարտնչեցին հարյուր հազարավոր հայորդիներ: Տալով անվանի շատ զորահրամանատարներ և հերոսներ, հայ զինվորները պսակվեցին  անմոռանալի փառքով:
Բաղձալի հաղթանակը կերտվեց թանկ գնով, Հայաստանի հարյուր-հազարավոր զավակներ  զոհվեցին հանուն խաղաղության և հայրենիքի վաղվա օրվա կերտման համար: Պատերազմի ավարտը նախանշեց երկրի տնտեսության և խաղաղ ստեղծագործ շինանարարության նոր փուլ, Հայրենական պատերազմի մասնակից վետերաները գալիքի հանդեպ նոր հավատով կերտեցին մեր նորագույն պատմության լուսավոր էջերը:
Մայիսյան հաղթանակի այս օրը մենք համակվում ենք համախմբվածության և ազգային ոգու արժանապատվության զգացումով, որի շնորհիվ ձեռք բերվեցին մեր հաջողություններն ու հաղթանակները:
ՙՈչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՚. այս կոչը ուղեկցում է մեզ միշտ, և  գլուխ  ենք խոնարհում պատերազմական սերնդի առաջ, որոնց զրկանքների և զոհողությունների գնով կերտվեց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 130 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 20-ին Մեծամորի մշակույթի պալատում և մասսայական գրադարանում կազմակերպվել էր Հայոց մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումներ, որին ներկա գտնվեցին համայնքային կառույցների աշխատակիցները, քաղաքի բնակիչներն ու ուսանող երիտասարդությունը:
Մշակույթի տան կերպարվեստի խմբի սաները /խմբի ղեկավար և դասատու Ռիտա Սարգսյան/, մշակույթի պալատի ֆոյեում կազմակերպել էին իրենց աշխատանքների ցուցադրություն:
Համայնքի ճանաչված նկարչուհի, կերպարվեստի խմբի ղեկավար Ռիտա Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց իր սաների աշխատանքները:
Երեխաների ցուցադրության պատրաստված նկարներում արտացոլված էր իրենց պատկերացումները, որտեղ նկարչական հմտության հետ համադրված էր նյութի ասելիքը գունային ողջ ներկապնակով: Ցուցահանդեսը սկսվում էր “Մայրը” նկարով, որը կյանքի, ապրելու և հարատևելու խորհուրդն էր կրում: Աչք էր շոյում երեխաների աշխատանքների կատարելագործումը, նկարչական հմտություններին տիրապետելն ու ասելիքի բազմազանությունը:
Ցուցահանդեսի մասնակիցները, որոնց մեջ էին նաև սաների ծնողները, բարձր գնահատեցին Ռիտա Սարգսյանի նվիրումը և հիացմունք ապրեցին իրենց երեխաների տաղանդալից աշխատանքներից:
Ցուցահանդեսը կգործի ապրիլի վերջը և հասանալի կլինի մշակույթի պալատի այցելուներին: Մնում է հաջողություն մաղթել բոլորիս կողմից հարգված` իր գործի և արվեստի անխոնջ մշակ Ռիտա Սարգսյանին ու իր սաներին իրենց գեցկության արարման ճանապարհին:
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 130 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 7-ին` Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել մշակույթի պալատում Մեծամորի քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը հրավիրված էին համայնքի տարբեր հիմնարկների աշխատակիցները և կոլեկտիվներ, ինչպես նաև հյուրեր մարզպետարանից: Տոնական օրը հրաշալի էր, այն կայացավ ուրախություն ու բերկրանք պատճառելով հրավիրվածներին: Պարոն Գրիգորյանը բարձր գնահատեց կանանց դերը համայնքային կյանքում և նրանց ուղղված մաղթանգներում ցանկացավ ընտանեկան ջերմություն և երջանկություն իրենց ազգանվեր ու անգնահատելի կյանքում և աշխատանքում: Տոնական միջոցառումը անցավ երաժշտական ու պարային կատարումներով, շնորհավորական մաղթանգներով ու ծաղիկներով, որին ուրախությամբ մասնակցեց նաև հարգարժան քաղաքապետը...  Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 56 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թանկագին մայրեր, պատվելի կանայք ու աղջիկներ.
Քաղաքապետարանի աշխատակազմի անունից մաղթում ենք ձեզ ամենայն բարիք և հաջողություններ: Լինելով հայոց օջախի պահապանը և հասարակական կյանքի անբաժան մասը, ձեր աշխատանքով ու արարմամբ ոչ միայն գեղեցկություն եք հաղորդում մեր կյանքին, այլև կանանց հատուկ նրբությամբ ու խորիմաստությամբ իմաստավորում եք այն:
Անվերապահ բարձր գնահատելով կանանց և մայրերի դերն ու կշիռը ընտանիքի, երեխաների դաստիարակության և դարերի մեջ խտացված ազգային բարոյական արժեքների պահպանման գործում, շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն:
Զուր չէ նաև, որ այս տոնական օրը խորհրդանշվում է կյանքի և բնության` գարնան ավետման զարթոնքի հետ: Արդեն լավ ավանդույթ է մեզանում դարձել կանանց նվիրված տոնական օրերի նշումը, որը գեղեցիկ սովորույթից զատ, ունի Ձեր հանդեպ  հարգանքի, սիրո և երախտագիտության խորհուրդ:
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 92 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարգելի համաքաղաքացիներ.
Մենք Ձեզ հետ միասին դիմավորում ենք գալիք 2015 թվականը, նոր տարին և Սուրբ Ծնունդը, որը յուրաքանչյուրիս համար նվիրական իղձերի և ցանկությունների իրագործման նոր շրջան է:
Անցնող տարին Մեծամորի հասարակական կյանքում նշանավորվեց նոր ձեռքբերումներով:
Ունեցանք առաջընթաց համայնքի բարեկարգման, քաղաքաշինական ուղղվածության, մշակութային, մարզական և սոցիալական ոլորտներում:
Ունենալով Ձեր աջակցությունը, մենք ամենայն պատասխանատվությամբ միասին կշարունակենք մեր համայնքի հետագա առաջընթացը համայնքային ծրագրերի իրագործում ճանապարհին:
Գալիք նոր տարին ծրագրային ու աշխատանքային առումով համայնքի համար կլինի դրական տեղաշարժերի ու փոփոխությունների տարի: Մեր ուշադրության կենտրոնում կլինի համայնքի բնակչության կենսապայմանների բարելավման և քաղաքաշինական արդի պահանջներին հարիր ծրագրերը: Ես լիահույս եմ, որ գալիք տարին կնշանավորվի մշակութային, մարզական, կրթական ու սոցիալական ոլորտների զարգացմամբ: Աշխատանքներ կձեռնարկվեն քաղաքի հետագա բարեկարգման ու շենացման ուղղությամբ: Շինարարական և վերանորոգման աշխատանքներ կկատարվեն համայնքային ենթակայության հիմնարկություններում: Կբարեկարգվեն և նոր տեսք կստանան քաղաքի մի շարք փողոցներ, կշահագործվեն այլ կառույցներ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ցանկանում եմ բոլորիդ առողջություն, ամենայն բարիք և երջանկություն: Շնորհավորում եմ համայնքի բոլոր բնակիչներին, կրթության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի, շինարարության և սպասարկման ոլորտի աշխատակիցներին ու իմ գործընկերներին, նոր` 2015 թվականի կապակցությամբ և մաղթում հաջողություններ ընտանիքում և Ձեր լավագույն նպատակների իրագո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 178 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին: 
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդուն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 148 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 174 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 
Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.   
Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ: 
Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի  զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին: 
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 155 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը երեկ գործադիրի նիստում ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերի փաթեթները, որոնք հավանության արժանացան եւ սահմանված կարգով կուղարկվեն ԱԺ։

Առաջին օրենքում փոփոխություններից մեկն այն է, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները կպլանավորվեն եւ կիրականացվեն ՀՀ միջազգային պայմանագրերով, այդ թվում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով (ԱԷՄԳ—ի հետ կապված հարցը հատկապես հիմա շատ է կարեւորվում ՀԱԷԿ—ի գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համապատկերում, բայց այս թեմային «ՀՀ»—ն առանձին է անդրադառնում)։
Մյուս՝ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններից մեկը վերաբերում է այն բանին, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստուգումները պլանավորում եւ իրականացնում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով։
Փոփոխությունների հիմնավորումը բանախոսը հետեւյալ ձեւով պարզաբանեց։ Համաձայն «Խաղաղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 104 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6.1 կետի, Ձեզ է ուղարկվում 2014 թվականի մարտ ամսվա ընտանեկան նպաստ, հրատապ օգնություն և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների ցուցակները

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ Ռ ՄԵԾԱՄՈՐ   11 30 910 16000 0
ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԵՏԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   22 31 910 16000 0
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՖԼՈՐԱ Խ ՄԵԾԱՄՈՐ   4ԹԱՂ 44Ա 910 16000 0
ՂՈՒԼՅԱՆ ԼԵԼԻԿ Խ ՄԵԾԱՄՈՐ   20 7 910 16000 0
ՄԿՐՏՉՅԱՆ ՓԱՌԱՆՁԵՄ Հ ՄԵԾԱՄՈՐ   27 64 910 16000 0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ Ա ՄԵԾԱՄՈՐ   25 201 910 16000 0
ՍԱՐԳՍՅԱՆ ՌԻՄԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   13 70 910 16000 0
ԳԵՂԱՄՅԱՆ ԶԵՆՖԻՐԱ Կ ՄԵԾԱՄՈՐ 2 ԹԱՂ 4 36 910 16000 0
ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԿԱԴԻ Պ ՄԵԾԱՄՈՐ   16 47 910 27000 0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԹԱՆԴԻԼ Ս ՄԵԾԱՄՈՐ   6 10 910 27000 0
ՄԱՑԱԿՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ Տ ՄԵԾԱՄՈՐ   6 20 910 28000 0
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԺԱՆՆԱ Ս ՄԵԾԱՄՈՐ   11 65 910 32500 0
ՍԱՐԿԻՍՅԱՆ ԻԼՈՆԱ Վ ՄԵԾԱՄՈՐ   9 34 910 21500 0
ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ Ս ՄԵԾԱՄՈՐ   25 112 910 28000 0
ՀԱԿՈԲՅԱՆ ԶՈՅԱ Պ ՄԵԾԱՄՈՐ   33 12 910 22500 0
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՆԻԿ Հ ՄԵԾԱՄՈՐ   24 4 910 22000 0
ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ Ժ ՄԵԾԱՄՈՐ   4Բ1 23 910 27000 0
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   9 49 910 29000 0
ՍԱՀԱԿՅԱՆ ՄԵԼԻՆԵ Յ ՄԵԾԱՄՈՐ   37 26 910 34000 0
ԵՂՈՅԱՆ ԲՈՒՐԱՍՏԱՆ Շ ՄԵԾԱՄՈՐ   6Գ 9 910 22000 0
ՕՀԱՆՅԱՆ ՋԵՄՄԱ Ս ՄԵԾԱՄՈՐ   28 21 910 22000 0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՇԽԵՆ Ա ՄԵԾԱՄՈՐ   12 21 910 29000 0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆԱԶԻԿ Վ ՄԵԾԱՄՈՐ   13Ա 10 9 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 182 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է 
 
ահամայնքային ծառայության գլխավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 230 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017