ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 25.02.2018, 02:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [461]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [383]
Մշակույթ [14]
Հասարակություն [660]
Սպորտ [1]
Տեսակետ [38]
Տարածաշրջան [69]
Զանազան [139]
Քաղաքականություն [537]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 6 » Համայնքային կառավարում /Վարչապետը ծանոթացել է ՀՀ ՏԿ եւ ԶՆ 2017թ. գործունեությանը/
12:09
Համայնքային կառավարում /Վարչապետը ծանոթացել է ՀՀ ՏԿ եւ ԶՆ 2017թ. գործունեությանը/

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3–ին այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն»,–բացման խոսքում նշել է վարչապետը։
Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել։ Նա նշել է, որ ՏԿԶՆ–ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որը սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ։ Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը եւ այլն։ Այդ նպատակով նախարարությունը 2017թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին։ Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե։
Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը՝ 100.1 տոկոս)։ 2016թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով։ Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման եւ միասնական բազայի ստեղծման ուղղությամբ։ Վարչապետը կարեւորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը եւ առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները։ Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14–ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը եւ մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ։ 2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձեւակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք։ Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում։ Եթե մենք տարեցտարի հետեւենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»։
Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով։ Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել։ 2017թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82–85 տոկոս, մինչեւ 2018թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի։ Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետեւողական լինել եւ շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ։
Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով, 8–12 տոկոս տոկոսադրույքով։ 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում՝ 3 տոկոսի չափով։ Կարեւորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձեւավորելու վերաբերյալ առաջարկություն։
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի եւ մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում եւ համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին եւ կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը։ Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 2 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018