ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Համազգային հարգանքի տուրք /Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան/
11:06
Համազգային հարգանքի տուրք /Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան/

Հայոց ցեղասպանության 103—րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ անդրադարձ են կատարում ռուսական հայտնի լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը «Ապրիլի 24—ին հայերը հարգում են 1915թ. օսմանյան Թուրքիայում ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը» խորագիրը կրող հոդվածում նշում է, որ այս տարի միջոցառումներն անցնում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին։ «Սպասվում էր, որ երեքշաբթի բողոքի ակցիաները կանցկացվեն ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց ակցիաները տեղավորվելու են օրվա խորհրդի շրջանակներում»,– ասված է հոդվածում։
Գործակալությունը հիշեցնում է, որ ավանդույթի համաձայն, ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում երկրի ղեկավարները, մշակույթի գործիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
«ՏԱՍՍ» գործակալությունը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր հոդվածն այսպես է վերնագրել՝ «Երեւանի հազարավոր բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ «Երեւանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում։ Մարդիկ, որոնցից շատերը իրենց երեխաների հետ, գնում են կարմիր եւ սպիտակ մեխակներ, ծաղկեպսակներ դնելու հուշահամալիրի կենտրոնի հավերժական կրակի մոտ։ Միմյանց անծանոթ մարդիկ միասին հուշահամալիր են տարել 100—մետրանոց ազգային դրոշը»,–ասված է հոդվածում։
«ՏԱՍՍ» գործակալությունը եւս ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ցեղասպանության 103—րդ տարելիցի միջոցառումներն անցկացվում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, ինչի արդյունքում հրաժարական է տվել վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Հայաստանում հիշում են 1915թ. ցեղասպանության զոհերին» խորագրով Հայոց ցեղասպանության 103—րդ տարելիցի միջոցառումներին անդրադարձել է «Միր 24» հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ 1915թ. Օսմանյան կայսրության առաջնորդների ղեկավարությամբ ոչնչացվել են Արեւմտյան Հայաստանի 12 նահանգները, սպանվել է 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձել են փախստական։ Հեռուստաընկերության լրագրողը զրուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Հարություն Ներսիսյանի հետ, ով նշել է, որ իր պարտքն է համարում ամեն տարի լինել հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ինտերֆաքսը» եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103—րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող եւ միմյանց անծանոթ մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են տարել 100—մետրանոց ազգային դրոշը։ 
Իսպանական «El Pais» հեղինակավոր պարբերականն անդրադարձ է կատարել իսպանական արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք փաստում են Հայոց ցեղասպանության մասին։
Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Հատկապես մեծ հետաքրքրություն եւ արժեք է ներկայացնում ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում գործած իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունների՝ այդ թեմայով դիվանագիտական գրագրությունը։ Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Իվան Գաստանյագային՝ կատարված հսկայական եւ կարեւոր աշխատանքի համար»,–գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«El Pais» պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում նշվում է, որ Իսպանիայի ազգային պատմական արխիվներում առկա փաստաթղթերը փաստում են Օսմանյան կայսրությունում Իսպանիայի դիվանագիտական եւ հյուպատոսական ծառայությունների գրագրությունների մասին, որոնցում նկարագրվում են թուրքերի հանցագործությունները հայ ազգի նկատմամբ, որոնք սկսվել են 1915թ.։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24—ին հազարավոր հայեր դուրս են գալիս Բուենոս Այրեսի, Մոսկվայի, Լոս Անջելեսի, Փարիզի, Երեւանի եւ այլ քաղաքների փողոցներ, որպեսզի միջազգային հանրությանը ստիպեն ճանաչել 20—րդ դարում մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործությունը։ Նախօրոք պլանավորված եւ համակարգային զտումները 1.5 միլիոն հայի կյանք են խլել»,–ասված է հոդվածում։
Իսպանիայի ազգային արխիվներում առկա փաստաթղթերը ներառում են գաղտնազերծված հաղորդագրություններ, ձեռագրեր, վիճակագրություններ, մամուլի համար գրառումներ, որոնք ուղարկվել են Մադրիդ։ Փաստաթղթերը պարունակում են Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Ջուլիան Մարիա դել Արայոյի անձնական ցուցմունքները էթնիկ զտումների մասին։ Հոդվածում նշվում է, որ այդ փաստաթղթերը կարող են իրավական եւ քաղաքական հիմք հանդիսանալ, որպեսզի Իսպանիայում ճանաչվի Մեծ եղեռնը։
CNN հեռուստալիքի կայքում Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորությանը։
«Տարիներ շարունակ ԱՄՆ հայ համայնքը կոչ է արել ԱՄՆ նախագահներին Օսմանյան կայսրության կողմից 1915թ. 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն։ Այդ ամենին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը։
Եվ միակ նախագահը, որը կարող է հակված լինել ասելու ճշմարտությունը, երբ նրա նախորդները հրաժարվել են դա անելուց, Դոնալդ Թրամփն է։ Դա պայմանավորված է միջազգային հարաբերությունների նկատմամբ նրա մոտեցման երկու որոշիչ ասպեկտներով։ Առաջինը՝ նրան չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մյուս երկրները իր վարած արտաքին քաղաքականության մասին եւ նա ցանկանում է հասնել նրան, ինչը, իր կարծիքով, չի հաջողվել իր նախորդներին»,– մասնավորապես գրված է պարբերականում։
Ամերիկյան հեղինակավոր «columbiachronicle.com» պարբերականում հոդվածագիր Օլիվիա Դելոյանն հրապարակել է «Մենք պետք է ճանաչենք» խորագրով հոդված, որում պատմում է, որ իր տատիկի տատիկը ծնվել է Թուրքիայում 1915 թվականի սկզբներին եւ իր ծնողների հետ միասին գաղթել է Ամերիկա մինչեւ ցեղասպանությունը։
«103 տարի անց Թուրքիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մենք չենք կարող թույլ տալ լռել ցեղասպանության մասին։ Ամերիկացիները կարծում են, թե հասկանում են եւ ճանաչում պատմության ընթացքում կատարված ցեղասպանությունները, բայց նրանք լռում են Հայոց ցեղասպանության մասին»,—ընդգծել է հեղինակը։

 

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018