ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 19 » Համազգային միասնության հրամայականը /Նախագահը մասնակցել է Հայաստան—սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը/
12:43
Համազգային միասնության հրամայականը /Նախագահը մասնակցել է Հայաստան—սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ համահայկական խորհրդի ստեղծման եւ Հայաստան—սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով.«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով կրկին ողջունում եմ ձեզ։ Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար։ Այն է՝ համահայկական խորհրդի ստեղծումը եւ այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան—սփյուռք գործակցության ապագան։
Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարեւոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում։ Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը եւ այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ են ամեն մի ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար։
Սա հատկապես կարեւոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Հայերի պարագայում դրա պատճառը եղել են մեր դեմ իրականացված ցեղասպանությունը եւ բռնաճնշումները։
Սփյուռքում ծնվելը, ապրելը եւ գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը։ Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք։
Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության եւ արդյունավետ համագործակցության կազմակերպման ձեւի հարցը մշտապես եղել է օրակարգում։ Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության եւ ազգային—պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով։
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարեւոր հարցերից մեկը։ Սակայն նաեւ պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապես չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը։
Այսօր՝ Հայաստանի անկախության պայմաններում, մենք արդեն ունենք կայացած պետականություն՝ ավելի բարենպաստ վիճակում ենք այս եւ նման խնդիրներին անդրադառնալու համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Համահայկական միասնության եւ կազմակերպական ձեւի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ եւ բազմաբնույթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկա։ Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացություններ։
Առաջին եզրակացությունը, իմ կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարեւոր եւ ամենակենսունակ ինքնակազմակերպման ձեւը ժամանակակից ազգային պետությունն է։ Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարեւոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային—պետական շահերը եւ անվտանգությունը։
Այո՛, Հայաստանի պետությունը թերեւս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու եւ ավելի լավը դարձնելու համար։ Ուստի, ինչ կառույց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետությունը պատրաստ է եւ կարող է ստանձնել առաջնորդողի դերը։ Ավելին, այդ առաջնորդությունը սպասված էր նաեւ սփյուռքում։
Երկրորդը. ինչ կառույց էլ ստեղծենք, այն կոչված չի՛ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին։ Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձեւավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ եւ ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձեւավորելը։
Անշուշտ, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենահզոր ռեսուրսը հայ մարդն է՝ իր վառ անհատականությամբ։ Ավելին, այդ վառ անհատականություններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետություններում՝ հանդիսանալով դրանց լիիրավ եւ նվիրյալ քաղաքացիներ։
Թող ոչ ոք չմտածի, որ հնարավոր է կամ կարիք կա ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձեւ ինչ—որ մի համահայկական կազմակերպություն։ Բնավ ո՛չ։ Դրա կարիքը բացարձակապես չկա։ Նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ, կարծում եմ, վնասակար է։
Հաշվի առնելով հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառույց՝ հիմնված նորարար մոտեցումների վրա։ Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման եւ ընդհանուր ծրագրերի մշակման լավագույն հնարավորությունները։
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք մոտենում ենք շատ կարեւոր հանգրվանի։ 2018 թվականի մայիսին տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյա հոբելյանները։ Կարծում եմ, որ դա լինելու է ամենապատեհ եւ խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար։
Այսքանը՝ որպես այս նիստի ներածություն եւ իմ մոտեցումների ընդհանուր ուրվագիծ։ Արդեն երկար ժամանակ այս հարցի շուրջ ծավալուն աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Այժմ խոսքը փոխանցում եմ Ձեզ, պարո՛ն Հարությունյան։ Խնդրեմ, ներկայացրեք Ձեր կատարած աշխատանքի արդյունքները, եւ այդպիսով մեկնարկ տանք մտքերի փոխանակմանն ու քննարկմանը»։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024