ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 14:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 25 » Հանդիպումներ Նյու Յորքում
09:35
Հանդիպումներ Նյու Յորքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության միջեւ սերտ եւ ամուր համագործակցությունը՝ ՄԱԿ—ի հռչակած արժեքների պաշտպանության եւ ամրապնդման գործում։ Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաեւ կստանան նոր ազդակներ։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ—ի եւ դրա կառույցների աշխատանքներում եւ հավելել, որ ՄԱԿ—ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի եւ կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։
Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա։ Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է եւ հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով՝ իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ եւ կարեւորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՄԱԿ—ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար։
ՄԱԿ—ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ—կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից։ Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը։
Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարեւորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը։
Հայաստանի վարչապետը եւ Կիպրոսի նախագահն առեւտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը։
Հայ—կիպրական փոխգործակցության խթանման գործում կողմերը կարեւորել են Կիպրոսի հայ համայնքի դերը եւ համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ հանդիսանալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում։ Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոս Անաստասիադիսը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր ու կարեւորել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրների լուծումը։ Զրուցակիցներն առանձնակի կարեւորել են նաեւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը։
Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում։
ՄԱԿ—ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթնաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում՝ Ռուանդայի հետ հարաբերություններում եւ կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է երկկողմ կապերի որակական նոր մակարդակի բարձրացումը եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջեւ տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաեւ, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական ֆորում եւ ռուանդացի գործարարներին հրավիրել այդ միջոցառմանը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024